Բելգորոդի նավթի պահեստում ութ նավթամբար է այրվում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲելգորոդի նավթի պահեստում արդեն ութ նավթամբար է այրվում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը ԱԻ ծառայություններին հղումով։
«Ներկա պահին այրվում է ութ նավթամբար, կա կրակի հետագա տարածման վտանգ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված անձանց թիվն ավելացել է մինչև 170-ի։
«Բելգորոդի հրդեհի վայրում իրականացվում է ուժերի և միջոցների կուտակում։ Այս պահին ներգրավված է ավելի քան 170 մարդ և 50 միավոր տեխնիկա», - հայտնել են ԱԻՆ-ից։
Հաղորդվում է նաև, որ իրականացվում է այրվող նավթի պահեստին մոտ գտնվող փողոցների տների բնակիչների տարհանում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



