Մահացել է աստղային լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն
ՄՇԱԿՈՒՅԹԿյանքից հեռացել է նորաձևության ոլորտի աստղային լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն, գրում է vogue.com-ը:
«Խոր վշտով հայտնում ենք Պատրիկ Դեմարշելյեի մահվան մասին: Նա մահացել է 2022 թվականի մարտի 31-ին՝ 78 տարեկանում»,- ասվում է լուսանկարչի ներկայացուցիչների հրապարակման մեջ։
Հայտնի է, որ ֆրանսիացին անընդհատ աշխատել է աստղերի հետ՝ լուսանկարել է Բրիթնի Սփիրսին, Քիթ Ռիչարդսին, արքայադուստր Դիանային, Ժան Պոլ Գոտյեին, Գվինեթ Փելթրոուին և այլոց։ Իր կարիերայի ընթացքում Դեմարշելյեն աշխատել է Vogue-ի, Elle-ի, Glamour-ի, Marie Claire-ի, Harper's Bazaar-ի հետ և նկարահանել գովազդներ Chanel-ի, Versace-ի, Calvin Klein-ի և Armani-ի համար:






1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



