Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 95-րդ կմ հատվածում՝ Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Ավետիք Քալաշյանի և Կարապետ Չալաբյանի ուղեկցությամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



