Երևան, 08.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անահիտ Ավանեսյանի նոր հրամանը՝ COVID-19-ի հետ կապված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 16-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը։

Հրամանն ուժի մեջ է մտնում ապրիլի 2-ից։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում կարգը՝ ամբողջությամբ։

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID19) ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ

1. Սույն կարգով կարգավորվում են արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Առողջության առաջնային պահպանման հաստատությունները (այսուհետ՝ ԱԱՊ հաստատություն), կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կասկածելի դեպք հայտնաբերելիս, Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանի հավելված 1-ով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում։

3. Նմուշները տեղափոխվում են լաբորատորիաներ` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդաբանությամբ հետազոտության։

4. Թոքաբորբով պացիենտների նմուշները ՊՇՌ մեթոդաբանությամբ հետազոտվում են առաջնահերթ (հատուկ դրոշմագրում/պիտականշում):

5. ԱԱՊ հաստատության կողմից Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում ստեղծվում է համապատասխան ուղեգիր` ընտրելով թեստավորման ենթակա շահառուների խումբը։

6. Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգով ԱԱՊ հաստատությունը հետևում է ուղեգրված դեպքի լաբորատոր հետազոտության արդյունքին։

7. Այն դեպքերում, երբ ուղեգիրը տրվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ) կողմից, ՊՇՌ մեթոդաբանությամբ հետազոտության դրական արդյունքները տրամադրվում են ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ-ի մասնաճյուղերին` ըստ մարզերի և Երևան քաղաքի, որտեղից տեղեկատվությունը փոխանցվում է սպասարկող ԱԱՊ հաստատություններին։

8. ԱԱՊ հաստատության սպասարկող ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում հաստատված COVID-19 պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները և ելնելով հաստատված COVID-19 պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին:

9. Հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելությունը ԱԱՊ մասնագետների կողմից իրականացվում է հետևյալ անհատական պաշտպանիչ միջոցներով՝ բժշկական դիմակ, ակնոց կամ պաշտպանիչ վահան, մեկանգամյա օգտագործման խալաթ, ձեռնոց, բախիլ, գլխարկ, որոնք չի թույլատրվում հանել պացիենտի տանը: Պացիենտի տունը լքելուց հետո անհատական պաշտպանիչ միջոցներն անմիջապես հանվում են և փաթեթավորվում են աղտոտված բժշկական թափոնների համար նախատեսված տոպրակի (պլաստիկ տոպրակ զիպ փականով կամ որևէ այլ հերմետիկ փականով) մեջ՝ ապահովելով թափոնների անվտանգ գործածության պահանջները՝ համաձայն Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի: Նշյալ գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելության ժամանակ:

10. Հոսպիտալացման հիմնավորման դեպքում ԱԱՊ բժիշկը 8603, 011 860303 հեռախոսահամարներով կապ է հաստատում պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի (այսուհետ՝ Խումբ) հետ և վերջիններիս հետ քննարկում հոսպիտալացման ցուցումները:

11. Խումբը տրամադրում է խորհրդատվություն ԱԱՊ բժշկին և հոսպիտալացման հիմնավորված ցուցումների առկայության դեպքում՝ ուղղորդում համապատասխան կազմակերպություններ։

12. Հաստատված COVID-19 պացիենտի հոսպիտալացման համար ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում է էլեկտրոնային ուղեգրում և կանչ է տրվում շտապ բժշկական օգնության ծառայությանը` պացիենտին համապատասխան հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխելու համար:

13. ԱԱՊ հաստատության աշխատաժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին հաստատված COVID-19 պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում պացիենտը կամ ընտանիքի անդամը կանչ է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը: Տվյալ դեպքում պացիենտը հոսպիտալացվում է, եթե առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում >38.5°C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե:

14. Հիվանդանոցային կազմակերպությունից դուրս գրվելուց հետո COVID-19 պացիենտի նկատմամբ ԱԱՊ մասնագետի կողմից սահմանվում է հետհիվանդանոցային բժշկական հսկողություն՝ մինչև 14 օր ժամկետով, որից հետո, հաշվի առնելով պացիենտի օբյեկտիվ վիճակը, անձը համարվում է աշխատունակ։

15. Անախտանիշ և թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտների նկատմամբ սահմանվում է` ամբողջական պատվաստված լինելու դեպքում 7-օրյա ինքնամեկուսացում, իսկ չպատվաստված լինելու դեպքում 10-օրյա ինքնամեկուսացում և բժշկական հսկողություն` պացիենտին իրազեկելով վարակի տարածման կանխարգելման և COVID-19 ախտանշանների մասին: Ինքնամեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161258 2/4

16. ԱԱՊ բժիշկը տրամադրում է խորհրդատվություն հաստատված COVID-19 պացիենտին և պացիենտի հետ բնակվող անձանց՝ տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանի հավելվածով 1-ով հաստատված ուղեցույցի։

17. Անախտանիշ ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները` սույն հրամանի հավելվածի 15-րդ կետով սահմանված դեպքերում, հանվում են բժշկական հսկողությունից, որի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։

18. Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հանվում են բժշկական հսկողությունից` սույն հրամանի հավելվածի 15-րդ կետով սահմանված դեպքերում` ինչի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։

19. Հաստատված COVID-19 պացիենտների հետ բնակվող անձանց վարումն իրականացվում է Առողջապահության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 3939-Ա հրամանով հաստատված ալգորիթմով:

20. ԱԱՊ հաստատությունում բուժվող COVID-19 միջին ծանրության ընթացքով (թոքաբորբ առանց հիպօքսիայի) պացիենտները մշտադիտարկվում են մինչև կլինիկական նշանների հետ զարգացում (մարմնի ջերմաստիճանի նորմալացում, շնչառական անբավարարության նշանների բացակայություն` ըստ արյան թթվածնով հագեցվածության SpO2>96%) գումարած 3 օր:

21. ԱԱՊ հաստատությունում բուժվող COVID-19 միջին ծանրության ընթացքով (թոքաբորբ առանց հիպօքսիայի) պացիենտների թոքաբորբի դինամիկան գնահատելու համար` ըստ անհրաժեշտության կրկնակի ռենտգենագրաֆիան կամ համակարգչային շերտագրությունն (ՀՇ) իրականացվում են ամբուլատոր պայմաններում՝ ախտանիշների հետզարգացումից 1-2 ամիս հետո:

22. Կասկածելի դեպքերում (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), երբ դեռ ստացված չէ ՊՇՌ թեստի պատասխանը, սակայն պացիենտի մոտ առկա են հոսպիտալացման ցուցումներ (մարմնի ջերմաստիճանի բարձրացում >38.5°C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե), ԱԱՊ կամ շտապ բժշկական օգնության բժիշկը կապ է հաստատում տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի հետ, որոնց հետ համաձայնեցնելով պացիենտը տեղափոխվում է կասկածելի դեպքերի համար նախատեսված բժշկական կենտրոն:

23. Հաստատված COVID-19 բոլոր անախտանիշ և թեթև ընթացքով պացիենտների, ինչպես նաև միջին ծանրության ընթացքի (թոքաբորբ առանց հիպօքսիայի) բարդությունների զարգացման ռիսկը բարձրացնող ուղեկցող հիվանդությունների/վիճակների (քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն, լյարդի ցիռոզ) բացակայության դեպքում մինչև 60 տարեկան պացիենտների բժշկական հսկողությունն իրականացվում է տնային պայմաններում:

24. Թեթև կլինիկական ընթացքին հիմնականում բնորոշ է սուբֆեբրիլ ջերմություն, հազ, թուլություն և գլխացավ, սակայն հնարավոր են նաև հետևյալ կլինիկական դրսևորումները՝ ցավ բկանցքում, հարբուխ, փսխում, լուծ, հոտառության կորուստ (անօսմիա, 30-60%), համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ):

25. Միջին ծանրության ընթացքի (թոքաբորբ առանց հիպօքսիայի) նշաններն են.
1) բարձր ջերմություն, սովորաբար 38 °C-ից բարձր,
2) շնչառական ախտանիշներ,
3) թոքաբորբի պատկեր ռադիոլոգիական տվյալներով:

26. Թեթև և միջին ծանրության կլինիկական ընթացքի դեպքում մեծահասակների մոտ շնչառության հաճախությունը` <30/րոպե, արյան թթվածնով հագեցվածությունը՝ SpO2>93%:

27. Թեթև և միջին ծանրության կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից՝ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Ընդ որում, թեթև ձևերը շուրջ 10-15% դեպքերում հարաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է մշտադիտարկվեն:

28. Տնային պայմաններում բժշկական հսկողության տակ գտնվող պացիենտը հիվանդության ողջ ընթացքում ԱԱՊ մասնագետներին հայտնում է իր առողջական վիճակի մասին տվյալներ, իսկ գանգատներ ի հայտ գալու դեպքում` ևս հայտնում է դրանց մասին:

29. Ըստ բժշկական ցուցումների, ԱԱՊ հաստատությունում իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, այդ թվում՝ արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, արյան կենսաքիմիական հետազոտություն (գլյուկոզ, ալանինամինոտրանսֆերազ, ասպարտատամինոտրանսֆերազ, կրեատինին, պրոթրոմբինային ժամանակ/ինդեքս, C-ռեակտիվ սպիտակուց (CRP)), թոքերի ռենտգենաբանական հետազոտություն:

30. Թոքաբորբերի դեպքում իրականացվում է խորխի մանրէաբանական հետազոտություն (ցանքս)` հասանելիության պարագայում:

31. Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), հնարավոր է դեղամիջոցների հեռահար նշանակում պացիենտին ԱԱՊ բժշկի կողմից (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող/ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում):

32. COVID-19 թեթև ընթացքի դեպքում հակաբիոտիկային թերապիա կամ կանխարգելում չի իրականացվում:
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161258 3/4

33. Կասկածելի կամ հաստատված միջին ծանրության COVID-19 պացիենտներին չեն նշանակվում հակաբիոտիկներ, քանի դեռ չկա բակտերիալ վարակի կլինիկական կասկած (օրինակ` նեյտրոֆիլեզ և/կամ խորխի քանակի ավելացում կամ խորխի բնույթի փոփոխություն և/կամ ռադիոլոգիական տվյալներով բլթային թոքաբորբ և/կամ խորխի կամ արյան մանրէաբանական հետազոտության արդյունքները):

34. Բակտերիալ վարակի կլինիկական կասկածի դեպքում արտահիվանդանոցային թոքաբորբի հակաբիոտիկաթերապիան պետք է իրականացվի` համաձայն Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 10-ի թիվ 1529-L հրամանով սահմանված հակաբիոտիկների ընտրության չափանիշների:

35. Չհոսպիտալացված պացիենտներին համապատասխանաբար նշանակվում են առաջնային/հիմնական հասանելիության հակաբիոտիկները (օր.` ամօքսիցիլին կամ ամօքսիցիլին+քլավուլանաթթու)` դիտարկվող և պահուստային հակաբիոտիկների փոխարեն:

36. Էմպիրիկ հակաբիոտիկաթերապիայի տևողությունը պետք է լինի որքան հնարավոր է կարճ, սովորաբար` 5-7 օր, նախապատվությունը տալով պերօրալ նշանակմանը:

37. Հիմնվելով մանրէաբանական հետազոտության արդյունքների վրա (հասանելիության պարագայում)` պետք է վերանայվի հակաբիոտիկաթերապիան դադարեցնելու կամ փոփոխելու անհրաժեշտությունը:

38. Թեթև և միջին ծանրության ընթացքի դեպքում պետք է խուսափել կորտիկոստերոիդների նշանակումից:

39. Ասթմատիկ պացիենտների դեպքում ինհալացիոն կորտիկոստերոիդները չպետք է դադարեցվեն, բացի այդ, դրանք հակացուցված չեն ասթմատիկ նոպայով պացիենտների շրջանում:

40. Հակակոագուլյանտային թերապիան իրականացվում է COVID-19 հոսպիտալացված պացիենտներին:

41. Եթե պացիենտը ստացել է հակակոագուլյանտային թերապիա մինչև COVID-19, ապա դա պետք է շարունակվի:

42. COVID-19 պացիենտների հոսպիտալացման ցուցումներն են.

1) COVID-19 և հղիությունը (COVID-19-ի հետևյալ ախտանշաններից որևէ մեկի առկայություն` ջերմություն`
37,5°C–ից բարձր, արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤95%),
2) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպoքսիայի) և 60-ից բարձր տարիքը,
3) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպoքսիայի) և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն, լյարդի ցիռոզ,
4) COVID-19 ծանր թոքաբորբով, որի նշաններն են. բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի ստորև նշված նշանների մեկ կամ մեկից ավել առկայությունը
ա. շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ),
բ. արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%,
գ. 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ,
5) COVID-19 կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն, թրոմբոէմբոլիզմ):

 

«Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանԵղանակը կտրուկ կվատանաՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետՄի շարք հասցեներում ապրիլի 9-ին գազ չի լինի Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Հայտնաբերվել են տզային վարակի նշաններ, որոնք հեշտությամբ կարելի է շփոթել սուր շնչառական վիրուսային վարակների հետՄեր ողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի եղել․ Իսրայելի ընդդիմության առաջնորդ Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների մասին. Տիգրան Աբրահամյան Կրակել է համագյուղացու ուղղությամբ․ կա զոհԻնչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր ԿամենդատյանԱպրիլի 8-ին, 9-ին, 10-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Զինվորի աղոթք Հունգարիան 30 միլիոն դոլար դրամաշնորհ կհատկացնի Արցախի Ջրական շրջանում վերականգնողական աշխատանքների համար Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մի շարք քաղաքների կամուրջներին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի բոլոր սցենարներին. Մոհամմադ Ռեզա Արեֆ Կրկին ձյուն կտեղա՞. եղանակն` առաջիկա օրերին Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը Ես միշտ աջակցելու եմ նրան․ Ֆլիկը՝ Յամալի մասին Երևանում 4 մեքենա է բախվել. երկաթբետոնե սյունն ընկել է «Honda»-ի վրա Խուսափել բաց տարածքներից․ Հայհիդրոմետի տնօրենը զգուշացնում է Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանի առաջ ծառացած մարտահրավերները Չկա որևէ ռազմական նպատակ, որը կարդարացնի հասարակության ոչնչացումը. Գուտերեշը՝ Թրամփի հայտարարությունների մասինՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանԿյանքից հեռացել է ֆուտբոլի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն