Մալայզիայի թագավորն ու թագուհին վարակվել են կորոնավիրուսով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիայի թագավոր Աբդուլլահ Ալ Մուստաֆան և նրա կինը՝ Թունկու Ազիզան, վարակվել են կորոնավիրուսով։ Թագավորական ընտանիքի ներկայացուցիչ Ահմադ Ֆադիլ Շամսուդդինը շաբաթ օրը հայտնել է, որ նրանք վատառողջ են, գրում է ՏԱՍՍ-ը։
«Թագավորը և թագուհին թեթև ախտանիշներ ունեն», - ասել է թագավորական պալատի խոսնակ Բերնաման և հավելել, որ զույգը մեկուսացել է։
Մալայզիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 17 հազար նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 4,2 միլիոնը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



