ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները զերծ չեն տարաձայնություններից. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության և Թուրքիայի հարաբերությունները զերծ չեն տարաձայնություններից, սակայն դրանցում գերիշխում է փոխշահավետ գործընկերությունը։ Այս մասին «Բելառուս-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիայի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք, նրանք զերծ չեն տարաձայնություններից, զերծ չեն, ասենք, միմյանց լիակատար թյուրըմբռնման կետերից, բայց, այնուամենայնիվ, այս հարաբերություններում դեռ գերիշխում է փոխշահավետ գործընկերությունը»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Թուրքիան, նույնիսկ որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարող է իրեն թույլ տալ Վաշինգտոնին սեփական կարծիքը հայտնելու շռայլություն:
«ՌԴ-ն բարձր է գնահատում Թուրքիայի դիրքը և անկախ լինելու կարողությունը` չնայած ՆԱՏՕ-ին»,- ընդգծել է Պեսկովը: