Մբապե․ Եթե ապագայիս վերաբերյալ որոշում ունենայի, արդեն հայտարարած կլինեի
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն չի բացառել, որ կարող է ամռանը չհեռանալ փարիզյան ակումբից։
«Ես դեռ չեմ կոմնորոշվել իմ ապագայի հարցում։ Բոլորը գիտեն այդ մասին։ Ես դեռ դիտարկում եմ առաջարկները, նոր տվյալներ են հայտնի դարձել, այլ պայմաններ։
Եթե ապագայիս վերաբերյալ որոշում ունենայի, արդեն հայտարարած կլինեի։ Իհարկե, կարող եմ նաեւ ՊՍԺ-ում մնալ»,- ասել է Մբապեն Prime Video-ի եթերում։
Հունիսի 30-ին կավարտվի Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Սպասվում է, որ նա անվճար կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



