Վրաստանի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Զալկալիանին կնշանակվի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան։
Դավիթ Զալկալիանին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 21-ից, իսկ 2021 թվականի հունվարի 21-ից՝ Վրաստանի փոխվարչապետն էր։
Մինչ այդ՝ 2012 թվականին, Զալկալիանին նշանակվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ 2015 թվականին նա շարունակել է իր գործունեությունը որպես Լևան Միքելաձեի նորաստեղծ հիմնադրամի գործադիր տնօրեն։ 2016-2018 թվականներին Զալկալիանին կրկին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



