Եռակողմ համաձայնագրերի հիման վրա աշխատում ենք միասին ամրապնդել անվտանգությունն Անդրկովկասում. Պուտինը շնորհավորել է Ալիևին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:
Նախագահը նաև հիշեցրել է, որ անցյալ և նախորդ տարի կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա երկրներն աշխատում են միասին՝ ամրապնդելու կայունությունն ու անվտանգությունը Անդրկովկասյան տարածաշրջանում։
Խոսելով այս տարի Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագրի մասին՝ ՌԴ ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները նոր, որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելը համապատասխանում է Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հիմնարար շահերին։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



