Սյունիքի նախկին մարզպետի որդին ազատ է արձակվել կալանքից․ նա մեղադրվում է սպանության փորձի մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ, ազատ է արձակվել կալանքից: Տեղեկությունը Tert.am -ին հաստատեցին Քննչական կոմիտեից։
Կոմիտեից հայտնեցին, որ դատարանը չի երկարաձգել կալանքի ժամկետը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հիշեցնենք, Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թվականին հուլիսի 14-ին Գորիսում Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների մտերիմների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: