«Այդ տղան բարբարոս է». Բայդենը` Պուտինի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին «ռազմական հանցագործ» է անվանել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Հիշում եք, որ ինձ քննադատեցին Պուտինին ռազմական հանցագործ անվանելու համար: Նա ռազմական հանցագործ է: Բայց մենք պետք է տեղեկատվություն հավաքենք, զենք տրամադրենք Ուկրաինային, որպեսզի նրանք շարունակեն կռվել, հավաքենք բոլոր դետալները, որպեսզի այն իսկական ռազմական հանցագործության դատական գործ լինի: Այդ տղան բարբարոս է: Այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է: Եվ բոլորը դա տեսել են: Ես կարծում եմ, որ դա ռազմական հանցագործություն է: Ես նոր պատժամիջոցներ եմ պահանջում, ես կշարունակեմ պատժամիջոցներ սահմանել»,- ասել է Բայդենը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



