Ուկրաինան Վրաստանին մեղադրել է «Ռուսաստանին օգնելու մեջ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն իր Facebook-ում գրել է, որ ռուսները փորձում են Վրաստանի տարածքով կազմակերպել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարումը։
«Բացի այդ, Վրաստանի կառավարությունը դիտարկում է Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը»,- գրել է Գոնչարենկոն։
Վրաստանի ֆինանսների նախարարությունը պատասխանել է ուկրաինացի պատգամավորի մեղադրանքներին` դրանք անվանելով «լիովին անհիմն ու անհեթեթ»։
Գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը ամենախիստ վերահսկողությունն է իրականացնում երկրի բոլոր մաքսային անցակետերում և ստուգում է ապրանքների ներմուծումն ու արտահանումը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



