Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դիմագրավել այն արհավիրքներին, որոնց առջև այսօրվա իշխանությունները կանգնեցրել են մեր երկիրը. նպատակը մեր քաղաքացիների կողմից թելադրվող կարմիր գծերի սահմանումն է. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն այսօր՝ ժամը 18։30-ին, «Ազատության» հրապարակում հանրահավաք են հրավիրել: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ զրուցել ենք սպասվելիք հանրահավաքի մասին, անդրադարձել նաև այն հիմնական հրամայականին, որից և բխում է նախաձեռնությունը:

Անդրադառնալով հենց այս փուլում հանրահավաք հրավիրելու որոշմանը՝ պատգամավոր Հայկ Մամիջանյանը «Փաստի» հետ զրույցում մատնանշել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին: «Հաշվի առնելով այն գործընթացները, որոնք ծավալվում են մեր երկրի շուրջ, հաշվի առնելով ակտիվ և, ըստ բոլոր ազդակների, Հայաստանի համար խիստ անբարենպաստ բանակցային փուլը, խորհրդարանական ընդդիմությունը հրավիրում է հանրահավաք, որին կոչ ենք անում մասնակցել բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդամենը մեկ ընդհանրություն. մասնավորապես, որոնց միավորում է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր համամիտ են այդ նախադասության հետ, որոնք, անկախ քաղաքական մոտեցումներից, անկախ քաղաքական նախասիրություններից, համարում են, որ մեր ժողովրդի նվիրական պայքարի արդյունքը՝ ազատ, անկախ Արցախը, չի կարող երբևէ հայտնվել Ադրբեջանի կազմում, կարծում եմ, 18:30-ին պետք է «Ազատության» հրապարակում լինեն: Հանրահավաքի նպատակն Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր ժողովրդի, մեր քաղաքացիների կողմից թելադրվող կարմիր գծերի սահմանումն է: Այսինքն, այն կարմիր գծերի, որոնցից դուրս լուծումներն անընդունելի են մեր ազգի համար»,-ընդգծեց պատգամավորը:

Ագնեսա Խամոյանի խոսքով էլ, որևի մեկի համար անսպասելի կամ անակնկալ չէ, որ «Հայաստան» խմբակցությունը «Պատիվ ունեմ» խմբակցության հետ հանրահավաք է հրավիրել, որովհետև այս ամիսների ընթացքում բազմաթիվ հարցադրումներ էին հնչում. «Մասնավորապես, թե երբ է ընդդիմությունը փողոց դուրս գալու, որովհետև, երբ օգոստոսին գնացինք խորհրդարան, հայտարարեցինք, որ դա չի նշանակում, թե մենք հեռացել ենք փողոցից:Շատ հստակ նշեցինք, որ խորհրդարանի աշխատանքն ու փողոցային պայքարը զուգորդված են լինելու: Ինչ վերաբերում է հանրահավաքի նպատակին, ապա արդեն իսկ տարածված հայտարարության մեջ հստակ ընդգծել ենք, թե ինչի մասին է լինելու այն:

Վաղը պետք է գծվեն կարմիր գծերը, և իշխանությունը, նաև միջազգային հանրությունը պետք է տեսնեն, որ հայ ժողովուրդը այս իշխանություններին նոր զիջումների գնալու մանդատ չի տվել: Ինչ վերաբերում է այն հղումներին, թե խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ իրենք իրենց գործողությունների համար ժողովրդի մանդատն են ստացել, ապա հանրահավաքի եկած յուրաքանչյուր քաղաքացի իր ներկայությամբ պետք է ապացուցի և ցույց տա, որ նշվածն իրականությանը չի համապատասխանում: Այդ առումով շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, թե որքան կարևոր է իրենց ներկայությունը հանրահավաքին. ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են գնալ նոր զիջումների, նոր նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը սարերի հետևում չէ: Մեր ներկայությամբ, ձևակերպված հստակ պահանջներով պետք է իշխանություններին ցույց տանք, որ այդ իրավունքը, այդ քայլին գնալու լեգիտիմությունն իրենք պարզապես չունեն»:

Ա. Խամոյանի խոսքով, պետք է հասկանանք, որ կորցնելով Արցախը՝ կորցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը:

Անդրադառնալով իշխանության այսօրվա մոտեցումներին նաև Արցախի հարցում՝ Հ. Մամիջանյանը հավելեց. «Մեր հասարակությունը պետք է քաջ գիտակցի, որ խաղաղության և ապագայի անվան տակ իշխանության եկած խունտան ո՛չ ապագա է բերել, ո՛չ էլ խաղաղություն, որովհետև նույնիսկ նոյեմբերի 9-ից ցայսօր Հայաստանը՝ և՛ ՀՀ-ն և՛ ԱՀն, ունեցել է ահռելի հողային կորուստներ: Մեր երկրի սուվերեն տարածքում գտնվում են ադրբեջանցի զինյալներ, մեր զինվորականները, մեր տղաները սպանվում են, գերեվարվում, նաև խաղաղ բնակիչներ են սպանվում: Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ Փաշինյանի խոստացած խաղաղությունը սա է: Փաշինյանի խոստացած խաղաղությունը Ներքին Հանդի, Փառուխի, Քարագլխի, մինչ այդ էլ՝ Սոթքի, Խոզնավարի աղետալի դեպքերն են: Եվ այսպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ այս խունտան իշխանության է»:

Ագնեսա Խամոյանը նշեց, որ հանրահավաքը հրավիրել են ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները, բայց դա չի նշանակում, որ հանրահավաքը սեփականաշնորհված է և ունի հեղինակային իրավունքներ. «Թեպետ նախաձեռնողն ու հրավիրողը մենք ենք, բայց այն վերկուսակցական է: Ու ցանկալի է, որ իրական ընդդիմադիր բոլոր ուժերը, անհատները, ՀԿ-ները, մշակութային գործիչները ներկա լինեն: Եվ պարզապես այս ամենին դեմ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հանրահավաքի տերը համարի»:

Անդրադառնալով ցույցերի շարունակականությանը՝ Ագնեսա Խամոյանը շեշտեց՝ պետք է հստակ լինի, որ մեկ հանրահավաքով հնարավոր չէ հասնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն: «Դա հնարավոր չէ նաև երկու հանրահավաքով: Այսինքն, մենք պետք է առաջնորդվենք այն կանխավարկածով, որ սա շարունակական, համառ պայքար է, ու պահանջում է բոլորիս միասնականությունը՝ անկախ մեր կուսակցական պատկանելիությունից, անկախ մեր տարբեր ճաշակներից: Այդուհանդերձ, պետք է հասկանանք, որ բոլորս միասին կարող ենք դիմագրավել այն արհավիրքներին, որոնց առջև այսօրվա իշխանությունները կանգնեցրել են մեր երկիրը: Այս առումով, իհարկե, այս հանրահավաքը մեկնարկն է, բայց ոչ վերջինը: Ասել, թե քանի հանրահավաք հետո է հնարավոր հասնել մեր նպատակների իրականացմանը, ես կանխատեսել չեմ կարող, դրա համար չեմ էլ կարող խաբել ու ասել, թե շատ կարճ ժամանակ հետո այս իշխանությունների հեռացմանը կարող ենք հասնել: Դրան հնարավոր է հասնել միայն մեր համառության, չկոտրվելու, պայքարից չհոգնելու շնորհիվ»,-ասաց նա:

Վերջում անդրադառնալով իշխանության այսօրվա մոտեցումներից բխող վտանգներին՝ Ագնեսա Խամոյանը շեշտեց՝ շատ կարևոր է, որ մեր հասարակության հենց լայն զանգվածները հասկանան ու պատկերացնեն, թե այսօր ինչ խնդիրների առջև է կանգնած մեր երկիրը: «Ու չափազանցություն չէ այն, որ մենք կանգնած ենք անգամ գոյության խնդրի առջև: Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ կանգնած ենք Արցախը կորցնելու առջև, իսկ կորցնելով Արցախը, նորից եմ շեշտում, կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունը, չնայած նրան, որ մարդկանց որոշակի շերտերի տարիներ շարունակ քարոզչական տեխնոլոգիաներով համոզել են, թե «տալով Արցախը՝ Հայաստանը կարող է լավ ապրել»:

Մինչդեռ նոյեմբերի 9-ից հետո առավել քան ակնհայտ է, որ Արցախը ոչ թե բեռ, այլ արժեք էր: Մեր սրբության սրբոցն է Արցախը: Այն հատվածը, որը մնացել է Արցախից, ամեն գնով պետք է պահենք: Կորցնելով Արցախը՝ շատ հստակ ու ռեալ է լինելու վտանգը: Այս գիտակցումն է նաև, որը պետք է հասցնենք մեր համաքաղաքացիներին: Ու բոլորին՝ թե՛ այս իշխանություններին, թե՛ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայ ժողովուրդը դա թույլ տալ չի կարող»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել