Պեսկովը Կադիրովին կոչ է արել հայրենասիրության հարցում մրցություն չսկսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադրիովի քննադատությանը հայտարարությունից հետո, որ ինքը հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին հայրենասեր է համարում, թեեւ նա ժամանակավորապես լքել է երկիրը։ Պեսկովը ներկայացրել է «հայրենասիրություն» հասկացության իր բնորոշումը։
«Դա սերն է հայրենիքիդ հանդեպ, պատրաստակամությունը ցանկացած զոհողության հանուն երկրի, երբ դրա կարիքը կա։ Հենց դա էլ հայրենասիրությունն է։ Եվ ամենն, ինչ այդ հասկացության մեջ տեղավորվում է, հենց հայրենասիրությունն է»,- պարզաբանել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։
Նա հավելել է, որ մրցությունը, թե ով է ավելի շատ հայրենասեր, հազիվ թե հարկավոր լինի, «հատկապես այս պահին»։
Հիշեցնենք, բելառուսական ալիքին տված հարցազրույցում Պեսկովը հայտարարել էր, որ Իվան Ուրգանտը մեծ հայրենասեր է։ Կադիրովը չէր գնահատել այդ հայտարարությունը։