Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Համայնքի միակ սպանդանոցը փակ է, ՍԱՏՄ-ն տուգանել է. մսավաճառներն ահազանգում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները Նոյեմբերյան համայնքում, ոստիկանության հետ համատեղ, այցելել են մսի  վաճառքի կետեր՝ ստուգելու համար՝ արդյոք վաճառվող մսամթերքը սպանդանոցային ծագմա՞ն է։ ՍԱՏՄ աշխատակիցները տուգանել են բոլոր մսավաճառներին այն պատճառաբանությամբ, որ պետք է վաճառվի միայն համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցում մորթված անասունի միսը, մսավաճառը 5-րդ ձև անասնաբուժական վկայական պետք է ունենա։

1or.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի մսավաճառները միաբերան պնդում են՝ ՍԱՏՄ աշխատակիցները հատուկ տուգանելու նպատակով էին եկել, քանի որ քաջատեղյակ էին, որ համայնքի սպանդանոցը չի գործում.

«Այս պահին Նոյեմբերյանի սպանդանոցը նույնպես տուգանքի տակ է և չի գործում: Ամենամոտ կետը Շնողում է կամ Իջևանում, իսկ այնտեղ հասնելը ծախսերի հետ է կապված, որոնք անելու դեպքում մենք օգուտ չենք ունենում, մեր աշխատանքն անիմաստ է դառնում»,- մեզ հետ զրույցում նշեց մսավաճառ Գևորգ Ամիրաղյանը:

Նոյեմբերյան համայնքում գործող միակ սպանդանոցի տիրոջ՝ Արմեն Ամիրաղյանի խոսքով, իրենց մոտ ինչ-որ թերություններ են եղել՝ աշխատողների սանգրքույկի հետ կապված.

«Ցանկացած տեղ, եթե ստուգում անեն, այդպիսի խնդիրներ հաստատ կհայտնաբերվեն: Այդ ընթացքում, որ մեզ ակտավորել են, մենք մոտ 10-15 օր չէինք աշխատում, 5-րդ ձև չէինք տալիս: Զանգեցին, եկան, բացեցինք սպանդանոցը, ակտավորեցին, գնացին: Մոտ 5 օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, և մենք կանցնենք բնականոն աշխատանքի»:

Մենք կապ հաստատեցինք նաև ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղ մեր հարցին, թե արդյոք ինչ-որ ահազանգ ստացե՞լ են, որ հենց սպանդանոցի փակ եղած ժամանակ են Նոյեմբերյանում անցկացրել ստուգումը, պատասխանեցին.

«Եթե ուշադրություն եք դարձրել, մեր կայքում էլ է տեղադրված, որ մարտի 15-ից հանրապետության բոլոր մարզերում խստացված ստուգումներ են իրականացվում մսի շուկայում: Նույնիսկ, եթե տվյալ մարզում տեսչական մարմնի ներուժը չի հերիքում, մենք հարևան մարզերից ենք աշխատողներ ուղարկում ստուգումների, որպեսզի հասկանալի լինի, թե ամբողջ հանրապետությունում ինչպիսի իրավիճակ է շուկայում: Պետք է փաստեմ, որ բոլոր մարզերում տուգանքներ կան, որովհետև մարդիկ շարունակում են բակային մորթով միս վաճառել, իսկ դա ուղղակի անթույլատրելի է»,- նշեց ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հասարակայնության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ Տավուշում կան բավարար թվով սպանդանոցներ, և մսավաճառները տուգանվելու են այնքան ժամանակ, քանի դեռ սպանդանոցային միս չեն վաճառում.

«Մարզում սպանդանոցների քանակն այնքան է, որ սպանդանոցային մորթից օգտվել կարող են բոլորը: Սպանդանոցի հետ պայմանավորվել և մորթը կազմակերպել մսավաճառները պարտավոր են՝ որպես և՛ բիզնեսի ներկայացուցիչներ, և՛ քաղաքացիներ: Տեսչական մարմինը երկու բիզնեսների կամ քաղաքացի-բիզնես պայմանավորվածության մեջ մտնել չի կարող, մեր գործառույթը վերահսկողությունն է և դրա միջոցով ոչ սպանդանոցային մսի վաճառքն արգելելը:

Եթե համայնքի միակ սպանդանոցը փակ է, կան մարզի այլ սպանդանոցներ, կան հարակից մարզեր: Անընդհատ տեղում նստել և բողոքելը, թե սպանդանոց չկա, ես էլ բակային մորթ եմ անում, տրամաբանությանը մոտ չէ: Յուրաքանչյուր տնտեսվարող ուզում է իրենից հարյուր մետր հեռավորության վրա հնարավորություն ունենալ, այդպես չի կարող լինել: Հանրապետությունում կան 91 սպանդանոցներ, և այդ թիվը բավարար է մեր պահանջներին համապատասխանելու համար»:

Հիշեցնենք, որ  2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնել անասունների մորթը միայն դրա համար նախատեսված, սանիտարական համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցներում կատարելու և  բակային, հակասանիտարական պայմաններում անասունների մորթը արգելելու մասին Կառավարության որոշումը։

Մարիամ Նալբանդյան

«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում