Իսպանիան կարտաքսի 25 ռուս դիվանագետի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի կառավարությունը որոշել է թագավորությունում Ռուսաստանի դեսպանատնից վտարել մոտ 25 դիվանագետի։ Այս մասին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր առավոտյան մենք որոշել ենք Իսպանիայից վտարել ռուս դիվանագետներին և Իսպանիայում ՌԴ դեսպանատան աշխատակիցներին, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգության շահերին: Այս պահին կա 25 հոգի,ցուցակը լրացնում ենք»,- ասել է նա։
Մադրիդում Ռուսաստանի դեսպան Յուրի Կորչագինը չկա այն ռուս դիվանագետների թվում, որոնք կարտաքսվեն Պիրենեյան թագավորությունից, ասել է Իսպանիայի արտգործնախարարը։
Ալբարեսն այս որոշումը կապել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



