«Ցո՛ւյց տուր, որ դու այսօրվա իշխանավորների պես չե՛ս կզել թշմանու առջև». Լևոն Քոչարյան
ԲԼՈԳՑո՛ւյց տուր, որ դու այսօրվա իշխանավորների պես չե՛ս «կզել» թշմանու առջև։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Այսօր՝ 18:30, արի՛ Ազատության հրապարակ: Արի ոչ թե իմ կամ որևէ մեկի համար, այլ արի Հայաստանի համար, Արցախի համար, արի առաջին հերթին հենց քո՛ համար: Ցո՛ւյց տուր, որ դու այսօրվա իշխանավորների պես չե՛ս կզել թշմանու առջև»,- գրել է Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր` ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Հանուն Արցախի ու Հայաստանի» խորագրով հանրահավաք։ Այս մասին օրերս խորհրդարանում հայտարարել էր ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ հանրահավաքին մասնակցելու են նաև Արցախից։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



