Ի՞նչ տեղի կունենա Բրյուսելում՝ Փաշինյանի ու Ալիևի միջև․ Նաիրի Հոխիկյան
ԲԼՈԳՄեր հանրության մեջ շրջանառվող անհանգստությունը, թե ապրիլի 6-ին Փաշինյանը կստորագրի հակահայկական հերթական փաստաթուղթը՝ ավարտին հասցնելով Արցախի հանձնման գործընթացին, իմ կարծիքով, անտեղի է։
Եթե կարդանք տարբեր կողմերի հայտարարությունների տողերի արանքում ասվածը, ապա կտեսնենք, որ դեռևս որևէ «խաղաղության պայմանագրի» տեքստ գոյություն չունի։
Ապրիլի 6-ին Բրյուսելում մեծ բան տեղի չի ունենա, հավատացեք։
ՀՀ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե ապրիլի 6-ին ահասարսուռ թղթեր են ստորագրվելու։ Դրանով հանրային մեծ անհանգստություն են առաջացրել, ու երբ որևէ լուրջ բան չլինի, հերթական անգամ հանրության մեջ կստեղծեն տպավորություն, թե Նիկոլ Փաշինյանի հակահայկական քայլերի մասին բոլոր խոսակցությունները անհիմն են։ Իսկ այդ ընթացքում նույն Փաշինյանը կուլիսների հետևում, ավելի հանգիստ, առանց հանրային ճնշման, ավարտին կհասցնի իր խոստումը՝ հրաժարվելով Արցախից։
Բոլոր դեպքերում, հանձնման փաստաթուղթը ապրիլի 6-ին չի ստորագրվելու։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



