Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում ապրիլի 8/9-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Անտառային, Սարմեն, Զարոբյան, Լեռ Կամսար, Բաբայան, Վ.Դավթյան և Հյուսիսային Ճառագայթ փողոցների, Դ.Դեմիրճյան փողոցի և փակուղու, Բաղրամյան պողոտայի 26, 26/3 և Ն.Զարյան փողոցի 74ա, 74բ, 72/6 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



