Երևանում 22–ամյա երիտասարդը մոպեդով վրաերթի է ենթարկել հետիոտնին. երկուսն էլ հոսպիտալացվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում այսօր՝ ժամը 16:05-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Յուրա Միրզախանյանը իր վարած Hօnda մակնիշի մոպեդով Սաֆարյան փողոցում՝ թիվ 4/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 30-ամյա Ծովինար Ենգիբարյանին, ինչից հետո մոպեդը կողաշրջվել է, հայտնում է shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածն ու մոպեդավարը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



