Թունիսում պետական մարմինների դեմ ահաբեկչություն պլանավորող ահաբեկիչներ են կալանավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹունիսի ոստիկանության եւ ազգային գվարդիայի ուժերը կալանավորել են ահաբեկչական խմբավորման երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին պլանավորում արեւմտյան Կասսերին նահանգի պետական անվտանգության ուժերի դեմ:
Այս մասին դեկտեմբերի 26-ին հայտնել է Թունիսի ՆԳՆ-ն: «Թունիսի ոստիկանության եւ ազգային գվարդիայի ուժերը կալանավորել են ահաբեկչական խմբավորման երեք անդամի: Ահաբեկչական բջիջը զբաղվում էր Շաամբիի լեռներում ահաբեկչական խմբերին մատակարարումներ իրականացնելով եւ Կասսերին նահանգում ահաբեկչություն էր պատրաստում Թունիսի պետական անվտանգության ուժերի դեմ»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Շաամբի լեռը գտնվում է Ալժիրի հետ սահմանակից Կասսերին նահանգում, որտեղ իշխանությունները 2012թ.-ից հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



