Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իսկ ո՞ւր մնացին հայկական օրակարգն ու շահերը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սա Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած առաջին հանդիպումը չէ. դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին նրա միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին։ Սակայն եթե դեկտեմբերյան հանդիպման օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին հումանիտար խնդիրներին և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ապա ապրիլի 6-ի հանդիպման ժամանակ օրակարգ բերվեցին այլ հարցեր՝ մասնավորապես խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան։

Նախ՝ հարկ է անդրադառնալ այն հարցին, թե ինչո՞ւ հանդիպումը չի կայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Չէ՞ որ ՀՀ իշխանությունները մարտին ոչ թե Եվրոպական խորհրդի նախագահին, այլ հենց համանախագահության ինստիտուտին էին դիմել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ սկսելու հարցով` չնայած այն հանգամանքին, որ համանախագահների մանդատը միայն Արցախյան հիմնախնդրին է վերաբերում։ Խնդիրն այն է, որ Ֆրանիսայի ու ԱՄՆ- ի ջանքերով համանախագահության ինստիտուտը այլևս փաստացի չի գործում, ինչի մասին, ըստ էության, երեկ նշեց նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հենց Ադրբեջանի նպատակներից է բխում, որ համանախագահներն ընդհանրապես դուրս մղվեն բանակցային գործընթացից, որի միջոցով Բաքուն աշխարհին կարող է ցույց տալ, թե Արցախյան հարց այլևս գոյություն չունի։

Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե համանախագահներին թոշակի է ուղարկելու, ինչն իրականացնում է երկու համանախագահող երկրների միջոցով՝ ի վնաս Հայաստանի: Այդուամենայնիվ, Լավրովը երեկ նշել է. «Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ամբողջ Անդրկովկասի կարգավորման հարցում շահերը, եթե պատրաստ են զոհաբերել տվյալ պարագայում հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է: Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, սակայն դա մեզ հունից չի հանի։ Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։

Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որոշել են այդպես վարվել, Աստված նրանց դատավոր»: Սա հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի շահերի միակ պաշտպանը մնում է Ռուսաստանը: Արևմուտքն, ինչպես միշտ, Ադրբեջանի, ավելիս ստույգ՝ նավթադոլարների «շահերի» պաշտպանն է: Բացի դրանից, բրյուսել յան հանդիպման շրջանակներում որևէ խոսք չեղավ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկի, ինչպես նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ու էթնիկ զտման սպառնալիքի մասին։

Արդեն նույնիսկ զարմանալի չէ, որ Փաշինյանն առանց աչքը թարթելու նշում է, թե ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածք ներխուժման թեմայի քննարկումը պատեհ չի համարել բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ։ Այսինքն, հերթական անգամ հաստատվում է այն տպավորությունը, որ ՀՀ իշխանություններն ընդհանրապես ձեռքները լվանում են Արցախից և արցախահայության անվտանգության հարցի պատասխանատվությունն ամբողջությամբ գցում Ռուսաստանի վրա։ Ու ընդհանրապես, շատ ցավալի է, որ բրյուսելյան հանդիպման արդյունքներն արձանագրելու կոնտեքստում ընդհանրապես խոսք չեղավ Արցախի մասին։

ԵՄ-ն որևէ կերպ չդատապարտեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները և Արցախից բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այսպիսով, «քաղաքակիրթ» Եվրոպան, Փաշինյանի թողտվությամբ, փորձում է մաքրել Ալիևի արյունոտ թաթերը: Արդյունքում ստացվում է, որ, կարծես, դիվանագիտական հարթակում, իսկ ավելի կոնկրետ՝ Արևմուտքի համար, Արցախյան հիմնախնդիր այլևս գոյություն չունի, ինչի մասին պարբերաբար հայտարարում է Բաքուն։ Ավելին, Արցախի թեմայի բարձրաձայնման փոխարեն նոր թափով խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջ մղվեց, որը վերաբերում է միայն Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին։

Եվ դրա համատեքստում Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեցին ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով։ Սակայն եթե նույնիսկ դիտարկենք, որ պետք է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվեն, ինչո՞վ է պայմանավորված նախքան համապատասխան պայմանագրերի կնքումը շտապ սահմանների դեմարկացիայի իրականացումը։ Չէ՞ որ ժամանակակից ախարհում բազմաթիվ դեպքեր կան, երբ պետությունները հարաբերությունները կարգավորել են, նույնիսկ համագործակցության և փոխգործակցության մթնոլորտ են ձևավորել, սակայն մինչև հիմա սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա չեն կատարել։ Իսկ սահմանային հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորելու համար Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե ՀՀ-ին պատկանող տարածքներ կան, որ գտնվում են Ադրբեջանի տարածքում, ապա շրջանառում Բաքվի թեզերը, թե ադրբեջանական տարածքներ էլ կան, որ մեր վերահսկողության տակ են գտնվում։

Փաստացի, Փաշինյանը առաջ է մղում սահմաններից զինված ուժերի հայելային հետքաշման գաղափարը։ Այնինչ, հենց միայն Փառուխի դեպքերի արդյունքում ականատես եղանք, թե հայելային հետքաշումը ինչպիսի վտանգ է ներկայացնում. դա, ըստ էության քարտ բլանշ է Ադրբեջանի համար ագրեսիան վերսկսելու համար։ Ամփոփելով՝ նշենք, որ այս բոլոր իրողությունները միայն այն մասին են վկայում, որ բրյուսելյան հանդիպումը միայն ադրբեջանական օրակարգն է արտացոլել, իսկ Փաշինյանը լուռումունջ համաձայնել է դրան։ Պատահական չէ, որ բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն միանգամից հայտարարեց, որ դրա ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները «համապատասխանում են Բաքվի շահերին», իսկ Ալիևը շտապեց Էրդողանին զեկուցել այդ պայմանավորվածությունների մասին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանԵ՞րբ զարդարել Ամանորի եղևնին 2027 թվականին․ որ օրերն են համարվում հաջողության և հարստության խորհրդանիշԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»