Վրաստանում Kinder-ը կստուգվի՝ սալմոնելա հարուցիչի հայտնաբերման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի պարենի ազգային գործակալությունը մանրէների տարածման վտանգի, Եվրոպայում սալմոնելայի բռնկումների պատճառով կասկածելի շոկոլադե ապրանքների ստուգում է անցկացնում, կստուգվի նաև Kinder-ը։
Գործակալության հաղորդմամբ՝ Սննդամթերքի անվտանգության արագ ազդարարման եվրոպական համակարգի (RASFF) միջոցով ահազանգ է ստացվել՝ տարբեր շոկոլադե արտադրանքներում սալմոնելա հարուցիչի հնարավոր առկայության մասին։
Բացի այդ, գործակալության տեսուչները չպլանավորված ստուգումներ կանցկացնեն շոկոլադ ներկրող ընկերություններում։
Նշենք, որ սալմոնելա բակտերիայի տարածման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և այլ երկրներում, հատկապես մինչև 10 տարեկան երեխաների մոտ, ամենայն հավանականությամբ, Ferrero ապրանքանիշի Kinder տեսակի շոկոլադե տարբեր ապրանքների բակտերիայով վարակված լինելու պատճառով: