Անհրաժեշտ է հեռացնել ՌԴ-ն ԵԱՀԿ-ից. Ուկրաինայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) անհրաժեշտ է ստեղծել անդամակցությունից զրկելու մեխանիզմ և հեռացնել Ռուսաստանը։ Նման առաջարկով է հանդես եկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար, գրում է korrespondent.net-ը:
«Ռուսաստանի չարդարացված ագրեսիան և վայրագությունները քանդեցին Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքերը: Ռուսաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության և համագործակցության համար: Եթե ԵԱՀԿ-ն չունի երկրների անդամակցությունը կասեցնելու համապատասխան մեխանիզմներ, ապա դա անհրաժեշտ է ստեղծել ընթացակարգ եւ հեռացնել Ռուսաստանի Դաշնությունը»,- ասել է Կուլեբան։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



