Բայդենը ստորագրել է ռուսական նավթի ներմուծման դադարեցման մասին օրենքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երկու օրինագիծ, որոնք լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի և Բելառուսի դեմ, հայտնում է Սպիտակ տունը։
Մասնավորապես, ստորագրվել են «Ռուսական նավթի ներմուծման դադարեցման մասին» օրենքը, որն արգելում է էներգակիրների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, և «Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունների կասեցման մասին» օրենքը։
Օրինագծերը Կոնգրեսի կողմից հաստատվել էին նախօրեին։
Այս շաբաթ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունների և Ռուսաստանի ղեկավարության հետ կապված մի շարք անձանց դեմ պատժամիջոցների մասին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



