Բենզինն ու դիզելային վառելիքը շարունակում են թանկանալ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈչ պարենային ապրանքների գներ: 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 4.8%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ 1.0% գնաճ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4-1.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
2022թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 3.3% և 7.6% գնաճ: 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 25.4% և 39.9%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի 0.2% գնանկում և դիզելային վառելիքի 9.8% գնաճ:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



