ՌԴ Կուրսկի մարզում սահմանային դիրքը գնդակոծվել է Ուկրաինայի կողմից. նահանգապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կուրսկի մարզի Ելիզավետովկա բնակավայրի մոտակայքում գտնվող սահմանային դիրքը գնդակոծվել է Ուկրաինայի կողմից։ Այս մասին հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։
«Այս գիշեր Ուկրաինան ականանետեր է արձակել Գլուշկովսկի մարզի Ելիզավետովկա բնակավայրի մերձակայքում գտնվող սահմանային դիրքի ուղղությամբ։ Ոչ ոք չի տուժել, վնասներ չկան»,- գրել է մարզպետը։
Ստարովոյտը մանրամասնել է, որ այն կետը, որտեղից արձակվել է կրակը, ճնշվել է ռուս սահմանապահների պատասխան կրակով։ Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջաններում իրավիճակը այժմ վերահսկելի է։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



