Մերձմոսկովյան Ստուպինո քաղաքում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ կան զոհեր ու տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձմոսկովյան Ստուպինո քաղաքի բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել, կան զոհեր ու տուժածներ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով, նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը, ինչը պայմանավորված է եղել գազի սարքավորման անսարքությամբ։
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս հինգը վնասվածքներ է ստացել։
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 5։54-ին բնակել շենքի չորրորդ հարկում։ Չորրորդ ու հինգերորդ հարկերի արտաքին պանելները, ինչպես նաև որոշ բնակարանների ներքին միջնապատերը փլուզվել են։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



