Նավթն էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները նկատելիորեն իջնում են երկուշաբթի առավոտյան, չնայած Brent տեսակը դեռեւս մեկ բարելը 100 դոլար նշաձողի վրա է մնում, այն դեպքում, երբ ներդրողները հումքի այդ տեսակի պահանջարկի նվազում են կանխատեսում, առաջին հերթին Չինաստանում, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 2,28 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 100,47 դոլարի, WTI-ի մայիսյան ֆյուչերսներինը՝ 2,36 տոկոսով (95,94 դոլար)։
Չինաստանում քովիդի դեմ պայքարի շրջանակում հերթական կարանտինային միջոցները կարող են հանգեցնել լրացուցիչ սահմանափակումների, որոնք նկատելիորեն կիջեցնեն նավթի պահանջարկը հումքի այդ տեսակի ամենախոշոր ներկրող երկրում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



