Ստամբուլի օդանավակայանի պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Քուրդիստանի անկախ բազեներ» կառույցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում բազմաթիվ հարձակումներ ու պայթյուններ կազմակերպած «Քուրդիստանի անկախ բազեներ» (TAK) ընդհատակյա կազմակերպությունն ստանձնել է Ստամբուլի Սաբիա Գյոքչենի անվան օդանավակայանի անգարում իրականացված պայթյունների պատասխանատվությունը։
Քրդական ANF-ի փոխանցմամբ՝ TAK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ իրենց գործողության նպատակն է թույլ չտալ «Էրդողան-ԱԶԿ ֆաշիստական» բռնապետությանը հանգիստ ապրել քաղաքներում։
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով երկու կին աշխատակիցներ էին վիրավորվել, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



