Գրանցվել է 434 դեպք, որից 190-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 4-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 434 դեպք, որից 190-ը արտակարգ, այդ թվում՝ 116 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 148 կենցաղային կանչ. տուժել է 89 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:
Արձանագրվել է թունավորման 6 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 37 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7660 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 38 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



