Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ պետք է անի Հայաստանը ստեղծված վիճակում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հիմնախնդրի շուրջ բավական ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո դեռևս աղոտ ակնկալիքներ կային, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը շուտով վերսկսվելու է։ Սակայն մինչ օրս համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի մեկնարկ տրված չէ։ Ճիշտ է՝ այդ ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի և Ալիևի հանդիպումներ տեղի ունեցան Մոսկվայում կամ Բրյուսելում, բայց այդ հանդիպումների ընթացքում շոշափվել են հիմնականում հումանիտար խնդիրներ, սահմանազատմանը, հրադադարի պահպանմանը վերաբերող հարցեր։ Եվ այդպես էլ կոնկրետ բովանդակային խոսակցություն կամ անդրադարձ Արցախի կարգավիճակի հարցին չի եղել։

Առկա իրավիճակում Ադրբեջանին ու Թուրքիային, մեծ հաշվով, ձեռնտու է, որ համանախագահության կողմից նախատեսվող բանակցություններն այդպես էլ չսկսվեն կամ, ընդհանրապես, Մինսկի խումբն ու համանախագահությունը երկրորդ պլան մղվեն, նույնիսկ չգոյության դատապարտվեն։ Թուրքիան, որը միշտ փորձել է դառնալ Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանի հետ հարաբերություններում իր նախապայմանների և այլ ջանքերի ներդրման արդյունքում ձգտում է առանձին՝ Թուրքիա-ՀայաստանԱդրբեջան հարթակ ստեղծել, որի միջոցով Հարավային Կովկասը կարող է դարձնել իր ազդեցության տիրույթ և, մեծ հաշվով, փոխարինել Մինսկի խմբին։ Հարց կարող է ծագել, թե այդ ինչպե՞ս էր պատահում, որ նախկինում եռանախագահներին հաջողվում էր կազմակերպել և առաջ տանել բանակցային գործընթացը, իսկ հիմա դա չի ստացվում։

Այս առումով ուշագրավ է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը միշտ էլ տարբեր հարցերի շուրջ հակասություններ են ունեցել, սակայն դա չէր խանգարում ընդհանուր մոտեցում ձևավորել Արցախի հարցում։ Եվ քանի որ տարիներ շարունակ բանակցային պրոցեսն ընթացել է և տարբեր լուծումների փաթեթներ են քննարկվել, ապա չէր կարող այնպես ստացվել, որ հանկարծ կտրուկ եռանախագահության ինստիտուտը դադարեցներ իր աշխատանքը։ Այսինքն, այդ ինստիտուտի հովանու ներքո բանակցային գործընթացը կանգնեցնելու հատուկ նախադրյալներ են ստեղծվել, որին նպաստել է նաև հայկական կողմը, ավելի ստույգ՝ Փաշինյանի իշխանությունը։ Օրինակ՝ իշխանության գալուց հետո Փաշինյանը նախընտրում էր Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից բանակցությունները տեղափոխել սեպարատ համաձայնությունների դաշտ։ Դուշանբեի վերելակային հանդիպումը դրա ամենավառ օրինակն էր։

Եվ ՀՀ իշխանությունների չմտածված քայլերի արդյունքում եռանախագահությունը քիչ-քիչ դուրս մղվեց, քանի որ այլևս համանախագահներն ի՞նչ շահագրգռվածություն պետք է ունենային հանդիպումներ կազմակերպելու հարցում, եթե հակամարտող կողմերն առանձին պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածությունը և ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և միջազգայնորեն մեկուսացնելու Արևմուտքի գործելակերպը ևս ազդել են Մինսկի խմբի գործունեության վրա։ Պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում՝ ընդգծելով, թե դրանով նրանք հարվածի տակ են դնում հիմնախնդրի կարգավորումը և առաջին հերթին հայկական շահերը, քանի որ այս իրավիճակում ամենից շատ հայկական կողմին է պետք, որ Մինսկի խմբի եռյակը գործի։ Ստացվում է, որ համանախագահող երկրներից մեկը փաստացի վկայում է, որ Մինսկի խմբի եռյակի ձևաչափը փաստացի չեղարկվել է։ Սակայն զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները Էդուարդ Աղաջանյանի դեմքով արձագանքում են, թե դա միայն Լավրովի ընկալումն է, քանի որ իրենք առանձին շփումներում պատրաստակամություն են ստանում թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ գործընկերներից։

Այդ դեպքում, եթե պատրաստակամություն կա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, ապա ինչո՞ւ եռանախագահության հովանու ներքո բանակցությունները չէին մեկնարկում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններից առաջ, երբ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը չէր հասել իր գագաթնակետին։ Մյուս կողմից էլ՝ եթե եռանախագահության ինստիտուտը գործում է, ապա ինչո՞ւ է սկզբից Հայաստան այցելելու ֆրանսիացի համանախագահը, ապա հետո ամերիկացի համանախագահը։ Այսինքն՝ ինչո՞ւ առանձինառանձին: Չէ՞ որ եթե եռանախագահության ինստիտուտը գործում է, ապա նրանք պետք է միասին այցելություն կազմակերպեին, թեկուզ առանց ՌԴ-ի, եթե բողոքի «ցույցը» սոսկ հակառուսական է։

Ստացվում է, որ իսկապես Մինսկի խմբի համանախագահությունը, որպես ձևաչափ, դադարել է գործոն լինելուց։ Ուստի այս պահին չգործող ինստիտուտին ապավինելը և ոչինչ չձեռնարկելը կարող է վնասակար լինել հայկական կողմի համար։ Իսկ այս իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը այնպիսի վտանգավոր զարգացումներից խուսափելու համար, երբ հայկական կողմին կարող է կարգավորման նոր ձևաչափ պարտադրվել կամ ընդհանրապես դուրս թողնել Արցախի հարցը միջազգային քննարկումների հարթակից։ Միանշանակ է, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացված մոտեցում որդեգրի և սերտորեն աշխատի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, ընդ որում՝ որպեսզի նրանք հստակ ընդգծեն, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, ընդունելի չէ միակողմանի և ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով դրա լուծման ցանկացած տարբերակ։

Բացի դրանից, ոչ մի կերպ չպետք է թույլ տալ, որ Արցախյան իրողությունները դուրս մնան միջազգային օրակարգից, այլ ընդհակառակը՝ միջազգային բառապաշարի անբաժանելի մասը պետք է դառնան Արցախի ժողովրդի՝ ցեղասպանության վտանգի ենթարկվելու և էթնիկ զտումներն արձանագրող որոշումներն ու բանաձևերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը