«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանի պատկերով առարկաները ով որտեղ կարողանում, օգտագործում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանին, նրա պատկերով առարկաները, նրա հետ կապը, 2018-ից ի վեր, ով որտեղ կարողանում, օգտագործում է։ Նրա նախկին աշխատակիցներն ու ընկերներն օգտագործում են պաշտոն ու մանդատ ստանալու համար։ Օլիգարխները՝ որպես իրենց բիզնեսների «կռիշ»: Անգամ մանր գործարարներն են գտել օգտագործելու ձեւը։ Օրինակ, Չարենցավանում գործող այս միրգ-բանջարեղենի խանութի տերը Նիկոլ Փաշինյանի նկարով նախընտրական պաստառն ամենաուղիղ իմաստով է օգտագործում՝ որպես իր ապրանքի գլխին ծածկ՝ տանիք։ Վերեւում «Fresh house»-ն է, ներքեւում՝ Փաշինյանը, նրա տակ՝ մրգերն ու բանջարաբոստանային կուլտուրաները։ Իսկը՝ ՔՊ-ական իշխանության հիերարխիայի նման։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



