Հարավային Կորեան հրաժարվել է ՆԱՏՕ-ի հրամանը կատարելուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեան հաստատել է ՆԱՏՕ-ին, որ հրաժարվում է Ուկրաինային մահաբեր զենք մատակարարել։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնում է Yonhap-ը, դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը Սեուլում քննարկել է ռազմական օգնությունը երկրի պաշտպանության նախարարի և զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահի հետ զրույցում, ըստ գործակալության, «նրանք վերահաստատել են իրենց դիրքորոշումը Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելու դեմ»։
Նախօրեին Զելենսկին, ելույթ ունենալով Հարավային Կորեայի խորհրդարանում, խնդրել էր զենք ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ զրահատեխնիկա և հակատանկային զենք։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



