«Կարծում եմ ես հրաշալի տեսք ունեմ ցանկացած ձևի մարմնում»․ Սելենա Գոմեսը պատասխանել է հեյթերներին
ԼԱՅՖԻնչպես հայտնում է PEOPLETALK լրատամիջոցի ներքին աղբյուրները` երգչուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ է, ինչ պայքարում է իմմունային համակարգի խախտման հետ կապված հիվանդության հետ, ուստի դեղամիջոցների ընդունման պատճառով երգչուհին շատ ժամանակ ունենում է քաշային փոփոխություններ, որին անտարբեր չեն մնում թե Սելենայի հետևորդները և թե հեյթերները։
Ուստի ցանկանալով մեկընդմիշտ վերջ տալ իր մարմնի հետ կապված խոսակցություններին` երգչուհին իր Տիկ-Տոկի պաշտոնական էջում տեղադրել է տեսանյութ` հայտնելով իր կարծիքը սրա վերաբերյալ։
«Կարծում եմ` ես հրաշալի տեսք ունեմ ցանկացած ձևի մարմնում և թքած ունեմ, թե ում դուր չի գալիս մարմինս: Ինձ բացարձակ մեկ է, թե ինչ քաշի կլինեմ ես, իհարկե, ես սիրում եմ լինել ձիգ և գեղեցիկ, սակայն օրինակ` երեկ ես կերել եմ 2 հատ տակո, տապակած սոխի օղակներ, կծու հավի ռոլեր և 3 ձվով ռոլեր, և բացարձակ թքած ունեմ»,- հայտնել է տեսանյութում երգչուհին։