Հայաստանի զինումը կհամարենք ոչ բարեկամական քայլ. Ալիեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այլ երկրների կողմից Հայաստանին զենք տրամադրելը կհամարի ոչ բարեկամական քայլ: Այդ մասին նա ասել է 2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովում:
«Կարծում եմ` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար պետք է վերջ տալ Հայաստանի զինմանը: Հայաստանը չունի զենք գնելու փող և երբեք չի ունեցել: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլարի Հայաստանի ռազմական տեխնիկա: Հարց է ծագում՝ որտեղի՞ց աղքատ երկրին այդքան փող: Եթե Հայաստանին նորից տրամադրվեն սպառազինվելու միջոցներ, մենք դա կհամարենք ոչ բարեկամական քայլ և համապատասխանաբար կգործենք»,- ասել է Ալիևը ելույթում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



