Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է․
«Այսօր «КУПИ ПРОДАИ́ В АРЦАХЕ» ֆեյսբուքյան խմբում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ռուս խաղաղապահները վիրավորել են Ասկերանի բնակչին՝ միաժամանակ հրապարակելով տղամարդու լուսանկար՝ դեմքի ձախ հատվածում վնասվածքներով։ Իրականում այդ տեղեկությունը հրապարակվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ էջ անօրինական մուտք գործելու միջոցով, այն իրականությանը չի համապատասխանում, տարածված լուսանկարը վերցված է համացանցից, իսկ դրանում պատկերված անձը ԱՀ քաղաքացի չէ։
Կոչ ենք անում զերծ մնալ պաշտոնական հաստատում չստացած տեղեկությունները տարածելուց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



