Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես և Իրինան ճանաչեցինք իրար ու հասկացանք, որ իրար համար չենք». Ռաֆֆ Հարությունյան

ԼԱՅՖ

Երիտասարդ երգիչ և դերասան Ռաֆֆ Հարությունյանի մոտ այս փուլում մասնագիտական բուռն շրջան է, նա իր առաջին քայլերն է անում հեռուստատեսային ոլորտում և այժմ նկարահանվում է «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է դերասանական կարիերայի, երաժշտության ոլորտում հետագա ծրագրերի և անձնական կյանքի մասին:

«Այժմ սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում՝ Դերասանական արվեստ ֆակուլտետում ու փորձում եմ համատեղել նկարահանումներն ու դասերս, քանի որ սովորում եմ գերազանց և անվճար համակարգում,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինում ևս հեռուստասերիալներում նկարահանվելու ցանկություն ունեցել է:

«Մասնակցության համար ստացել եմ հրավեր, որից հետո մասնակցել եմ քաստինգի ու ստացել այս դերը: Ունենք բավականին լավ դերասանական կազմ, ինչի արդյունքում, չնայած առաջին փորձս է, բայց կարողացել եմ բավականին արագ ինտեգրվել խաղահրապարակում»,-ասաց Ռաֆֆ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ նկարահանումների սկզբնական շրջանում բախվել է դժվարությունների:

«Սկզբում ռեժիսորն այդքան էլ գոհ չէր իմ աշխատանքից: Կատակելով ասում էր՝ Ռաֆ այսօր երկուս ես ստանում, իսկ հիմա, երբ ավելի վարժ եմ դարձել ու հնարավորինս լավ մարմնավորում եմ կերպարը, ասում է՝ հինգ ես ստանում»,- ասաց Ռաֆֆը և հավելեց, որ տարբերվում է իր մարմնավորած կերպարից,- Մարմնավորում եմ շատ բարի կերպարի՝ Միքոյին, իրական կյանքում ևս բարի եմ, բայց ոչ այդ աստիճանի, սերիալում իմ կերպարը մերժվում է աղջկա կողմից, բայց իրականում ես չեմ սիրում մերժվել, իսկ մերժվելուց հետո վստահաբար 2-րդ քայլ չեմ անում ի տարբերություն Միքոյի»:

Ռաֆֆ Հարությունյանը լսարանին հայտնի է որպես երգիչ: Իր և Դավիդ Գրեգի համատեղ տեսահոլովակն այս պահի դրությամբ ունի 14 մլն դիտում:

«Ես արտիստ եմ ու դա իրենից ենթադրում է շատ բաներ ես երգում եմ, զբաղվում դերասանությամբ, նկարում տեսահոլովակներ՝ արտիստ ասելով պետք է դա հասկանալ: Շատ փոքր տարիքից երգում եմ, հիմա նույնպես աշխատում եմ ձայնիս ու երգերիս վրա՝ քրտնաջան զբաղվում եմ իմ երկու մասնագիտությունների ուղղությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ նախկինում ևս սովորել է դերասանական ստուդիայում:

«Սովորել եմ նաև Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, մի օր կարող են ինձ նաև տեխնիկի կամ էլեկտրիկի մասնագիտությամբ էլ տեսնել, դա նորմալ է: Համատեղ սովորում էի նաև դրամատիկական ստուդիայում, բայց երբ գնացի բանակ ու վերադարձա, չէի ցանկանում վերականգնել գործերս ստուդիայում ու ընդունվեցի թատերական: Ուզում եմ նաև ուժերս փորձել ռեժիսուրայի ոլորտում ու ներկայացում բեմադրել»,- ասաց նա:

Խոսելով անձնական կյանքի մասին՝ դերասանը շեշտեց, որ նման բնույթի հարցեր սոցիալական ցանցերում ևս շատ են բարձրաձայնում, բայց չի պատասխանում:

«Հարաբերություններում կա փուլ, երբ մարդիկ պետք է փորձեն ճանաչել իրար ու մեզ մոտ դա կոչվում է ընկերություն անել, երբ Իրինան (դերասանուհի Իրինա Այվազյանը-խմբ․) հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ ընկերություն ենք անում, դեռ նոր էր այդ ամենն ու ճանաչման փուլն էր մեզ մոտ, երբ ճանաչել ենք միմյանց, հասկացել ենք, որ երկուսս էլ լավն ենք, բայց ոչ իրար համար: Երբ եթեր գնաց մեր մասնակցությամբ համատեղ հաղորդումը, արդեն իսկ գրեթե բաժանված էինք,- ասաց Ռաֆֆը և հավալեց, որ չի սիրում, երբ իր անձնական կյանքի մասին խոսում են:

Թերեզա Հովհաննիսյան

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ