Թուրքիան առաջարկում է բանագնացները հանդիպեն Երեւանում կամ Անկարայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայի և Երևանի հատուկ ներկայացուցիչների միջև Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպումների անհրաժեշտության մասին, հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում,- գրում է Ռիա Նովոստին։
Հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում։
«Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում, մենք նման պատրաստակամություն հայտնել ենք»,- ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում։
Պատրաստեց Արամ Սիմոնյանը
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



