Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով. Վահան Քերոբյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները ռուբլով են եղել, բայց համապատասխան փոխարժեքով»,- ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։
«Իսկապես, «Գազպրոմի»՝ Հայաստանին գազ մատակարարելու պայմանագիրն արդեն մի քանի տարի թույլ է տալիս գազի համար վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է», - РБК-ին հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



