Երևան, 15.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկիրը կործանելու բացառիկ «գրոսմայստերը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միջազգային պրակտիկայում չորս տարին բավարար ժամանակահատված է պետության համար զարգացման ուղի հարթելու տեսանկյունից։ Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ այդ ժամանակահատվածի ընթացքում էական դրական փոփոխություններ և տեղաշարժեր են տեղի ունենում։ Բայց մեզ մոտ ճիշտ հակառակն է: Նիկոլ Փաշինյանն արդեն չորս տարի իշխանության ղեկին է, և այս տարիների ընթացքում նա հաջողել է միայն մեկ հարցում՝ երկիրը կործանելու: Սկզբնական շրջանում Փաշինյանը, որպես կանոն, պարբերաբար ասուլիսներով էր հանդես գալիս և 100 փաստ էր ներկայացնում իր պաշտոնավարման արդյունքների մասին, սակայն որոշ ժամանակ անց՝ հատկապես պատերազմից հետո, 100 փաստերն էլ, ամփոփիչ ասուլիսներն էլ պատմության գիրկն անցան։

Չնայած, դա հասկանալի է. ի՞նչ կարող է Փաշինյանը ներկայացնել, երբ իր իշխանության ընթացքում ընդհանրապես մարել են զարգացման վերջին նշույլները, և միայն հետընթացն ու լճացումն է տեսանելի։ Հայաստանի համար այդքան կարևոր նշանակություն ունեցող անվտանգության համակարգը, որը ստեղծվել էր տարիների համառ աշխատանքի ու ջանքերի արդյունքում, ամբողջովին փլուզված է։ Եվ նույնիսկ այն փշրանքները, որոնք ինչ-որ կերպ մնացել են անվտանգության համակարգից, ոչ թե հավաքվում ու վերականգնվում են, այլ Փաշինյանի ու նրա թիմակիցների ձեռքով հետևողականորեն վերջնականապես քայքայվում և անէանում են։ Մի խոսքով՝ մի քանի հատորով կարող է ներկայացնել 100-ավոր փաստեր ձախողումների մասին: Սրան զուգահեռ, թշնամական երկրի ղեկավարը սանձարձակության այնպիսի աստիճանի է հասել, որ արդեն հայտարարում է, թե արգելելու է Հայաստանին բանակ ունենալ կամ ներդրումներ կատարել անվտանգության ոլորտում։ Սա բառացի նշանակում է Հայաստանին զրկել իր ինքնիշխանության առանցքային բաղադրատարրից, իսկ մեր իշխանությունների կողմից որևէ արձագանք չկա, այսինքն՝ ինչպես Հայաստանին թելադրի հակառակորդը, այնպես էլ պետք է լինի։

Փաշինյանի կառավարման տարիները նաև նշանավորվեցին նրանով, որ մսխվեցին Արցախյան ազատամարտի հաղթանակները, պետության ինքնիշխանությունը հասցվեց զրոյական մակարդակի, կորցրեցինք հսկայական տարածքներ, ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ ու հայրենազրկված մարդիկ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չզարգացավ, այլև ուղղակի աղետալի վիճակում է հայտնվել։ Ահավոր գնաճի պարագայում սրվում է սոցիալտնտեսական վիճակը, երբ մարդկանց աշխատավարձերի ու թոշակների նույնիսկ չնչին բարձրացում չկա։ Ու ընդհանրապես, չորս տարվա ընթացքում որևէ քայլ չի կատարվել տնտեսությունը արտադրական ռելսերի վրա դնելու ուղղությամբ, այն գոյատևել է ընդամենը հանքարդյունաբերության ու տրանսֆերտների հաշվին։ Ժողովրդագրական տեսանկյունից ևս Հայաստանի վիճակը, մեղմ ասած, ծանր է, բնակչության թիվը տարիներ շարունակ անընդհատ նվազում է։

Հասարակությունը շարունակում է մնալ պառակտված ու երկփեղկված։ Մարդկանց շրջանում հուսահատություն և հիասթափություն է տիրում, և շատերը նախընտրում են վերցնել արտագաղթի ցուպն ու հեռանալ։ Իսկ պետական կառավարման համակարգը բարենորոգվելու փոխարեն չորս տարվա ընթացքում վերածվել է ամորֆ կառույցի, երբ ցանկացած ոք, առանց որևէ սահմանափակումների՝ նույնիսկ փողոցից, կարող է հայտնվել ամենապատասխանատու պաշտոններից մեկում, կարևորը հլու-հնազանդ լինի մեկ անձի, իսկ պետության ու պետականության վրա՝ թքած: Վերջապես Փաշինյանի կառավարման ընթացքում ամենացածր մակարդակի է իջեցվել ազգային արժեքների ու կրթության դերակատարությունը: Դրան մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Մի խոսքով, եթե հետահայաց նայում ենք, ապա նույնիսկ զարմանալի է թվում, թե ինչպես է Փաշինյանը հասցրել բոլոր ուղղություններով քանդել և ապամոնտաժել մեր ունեցածը։ Ու եթե Փաշինյանի պաշտոնավարման շրջանը կարճ բնութագրենք, ապա դա այն մասին է, թե ինչպես «վարպետությամբ» չորս տարում կործանել երկիրը։ Վերջինիս պաշտոնավարման շարունակության դեպքում կարելի է պատկերացնել, թե Հայաստանից ինչ կմնա կարճ ժամանակ անց՝ միայն ավերակներ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, քրիստոնեությունը մի կողմ կդրվի, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյանը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ունենալու թույլտվություն. Ռուբիո Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար․ Զելենսկի Զախարովան հերքել է պնդումները, թե Նավալնին թունավորվել է գորտի թույնով Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում տեղումներ են սպասվում Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Թոփուրիան Ծառուկյանին նոկաուտի կենթարկի․ Թոփուրիայի մարզիչ Զելենսկու հետ քննարկել ենք անվտանգությունը և Միացյալ Նահանգների հետ գործընկերության խորացումը․ Ռուբիո 1 տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում կրկնակի աճել է. «Հերացի» վերլուծական կենտրոն Մեկնարկում է Մեծ պահքը. ի՞նչ չի կարելի ուտել մինչև Սուրբ Հարության տոն Ինչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու Դանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի քայլերի և ստանձնած պարտավորությունների համապատասխանությանը․ ՌԴ ԱԳՆ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ Գալուզին «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Վթարային ջրանջատումներ 12 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը․ Գալուզին Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար «Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յուվենտուսին» Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հորանջելու գաղտնի իմաստը. գիտնականները պարզել են սովորական ռեֆլեքսի գլխավոր գործառույթը Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել․ ՌԴ Հայ և ադրբեջանցի փորձագետներն ամփոփել են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության արդյունքներըՄեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը Հայ-ադրբեջանական համաժողովի քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի վրա Որպես իրավաբան՝ պարտավոր եմ մի քանի բան հստակ ասել Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման մասին. Թաթոյան Ռոնալդուի 962-րդ գոլը նպաստեց «Ալ Նասրի» հաղթանակին Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Փետրվարի 15-18-ը ողջ հանրապետությունում ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում. նա օգնության կարիք ունի Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում. Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ․ Ալիև Խոշոր ավտովթար` Երևանում Իրանի նախագահը խոսել է տրանսպորտային միջանցքների եւ Ադրբեջանի հետ նմանությունների մասին Ձմեռային Օլիմպիական խաղերում լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը գրավել է 59-րդ տեղը Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Իգոր Տուդորը Թրամփի զինակիցը կոչ է արել նրան Ուկրաինա «Tomahawk» հրթիռներ մատակարարել Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ես երբեք նման ֆուտբոլիստի չեմ հանդիպել․ Բուֆոնը՝ Ռոնալդուի մասին