Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Նիկոլ Փաշինյանն ու նրա կապիտուլյանտ թիմը սպառնում են ՀՀ պետականությանը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերջին շրջանում տեղի ունեցող ու սպասվելիք գործընթացներին՝ սկսած բրյուսել յան հանդիպումից, վերջացրած հաջորդող հայտարարություններով ու Արցախի վերաբերյալ ԱԺ-ում այս օրերին հնչած ելույթներով:

Քաղաքագետի խոսքով, գործ ունենք ոչ միայն Արցախին, այլև, ընդհանուր առմամբ, Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգի հետ: «Նիկոլի և իր թիմակիցների կողմից առաջ է տարվում Արցախի կարգավիճակի նշաձողն իբրև իջեցնելու մասին թեզը: Իրականում առաջ է տարվում «Արցախն Ադրբեջան է և վերջ» օպերացիան: Նիկոլ Փաշինյանը իր՝ նախօրեի ու չորեքշաբթի օրվա ելույթներով ապացուցեց, որ իր քաղաքական հայրերը նստած են Բրյուսելում: Ինքը հենց Բրյուսել այցից հետո ԱԺ ամբիոնից լկտիություն ցույց տվեց՝ հասկացնելով, թե «Արցախն Ադրբեջան է»: Եթե ինքն առաջ տարավ այդ օպերացիան, հաջորդը լինելու է Սյունիքի մարզը: Որքան Նիկոլ անհողը և նրա թիմը զիջումների գնան, այնքան թուրքերի ախորժակն էլ ավելի է մեծանալու: Որքան զիջումների են գնում, թուրքերն արդյունքում էլ ավելի են լկտիանում: Իսկ Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախն իրենով անելով, իր գլխավոր նպատակը Սյունիքը գրավելն է: Որևիցե մեկի մոտ երազանք կամ պատրանք թող չստեղծվի, թե Արցախը հանձնելով՝ Հայաստանին խաղաղություն են բերելու: Հաջորդը լինելու է Սյունիքը, Սյունիքից հետո Նիկոլը թուրքերին է նվիրելու Գեղարքունիքի մարզը ու իր բոլոր հակապետական, հակահայկական քայլերը բացատրելու է պատերազմը չեզոքացնելու նպատակներով: Դրանով իրենք կիրականացնեն իրենց այն քարտեզի, այսպես ասած, ծրագիրը, որը կախված է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի շենքում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Գ. Համբարյանը հիշեցրեց՝ կապիտուլ յացիայի փաստաթուղթը ստորագրելով՝ Նիկոլ Փաշինյանը ասել էր՝ «խաղաղություն եմ բերել, կյանքեր եմ փրկել». «Հիմա ամբողջ Արցախը տալիս է թուրքերին ու ժեխին համոզում, որ ինքը դրանով խաղաղություն է բերելու, իսկ եթե այլ ճանապարհով գնա, թուրքերը Փառուխն ու Քարագլուխը կտոր-կտոր են տանելու: Իրականում ՀՀ պետականությանը սպառնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա կապիտուլ յանտ թիմը, որը աշխարհում ասոցացվում է որպես պարտության ու նսեմացման սիմվոլ: Որքան այս անձնավորությունը շարունակի զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը, մեր հայրենիքը ոչ թե օր առ օր, ոչ թե ժամ առ ժամ, այլ վայրկյան առ վայրկյան է ավելի խայտառակ վիճակում հայտնվելու»:

Գագիկ Համբարյանը շեշտեց՝ բրյուսել յան հանդիպումին հաջորդած իրադարձություններից հետո իր համար հասկանալի դարձավ, թե իրականում գաղափարը որն էր: «Ինչպես հասկացանք, ԵԱՀԿ Մինսկի խումբն այս պահին պարալիզացված է: Սերգեյ Լավրովը, Մոսկվայում հանդիպելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտարարեց, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվել են ԵԱՀԿ ՄԽ ֆորմատում համագործակցել ՌԴ-ի հետ: Ես բրյուսել յան հանդիպումը համարում եմ Նիկոլ Փաշինյանի փորձը՝ երկու աթոռներին նստելու իր քաղաքականությունը շարունակելու իմաստով: Կարծում եմ՝ շատ լավ իմանալով այն մասին, որ ՄԽ-ը, որպես այդպիսին, գոյություն չունի, առաջնահերթությունը բանակցային գործընթացում փորձում է տալ ԵՄ-ին: Ստացվում է՝ կարևորագույն հարցերը, ինչպես ՀՀ սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան են, նաև տրանսպորտային ուղիների վերականգնումը, «խաղաղության պայմանագիրը», ՀՀ վարչապետը քննարկում է Բրյուսելում, ինչն իր մեջ շատ մեծ վտանգներ է պարունակում»:

Այս առումով նա նկատեց՝ երբ ԵԱՀԿ ՄԽ-ը կար, ՀՀ-ն արտաքին քաղաքականության մեջ «և՛, և՛» սկզբունքով առաջ շարժվելու շատ հնարավորություններ ուներ: «Հիմա, երբ, ըստ էության, ԵԱՀԿ ՄԽ-ը չկա, երբ այս միջազգային ծայրահեղ լարված իրավիճակում ՄԽ համանախագահող 3 երկրներից երկուսը մի տանդեմի մեջ գործում են երրորդի դեմ, ՀՀ վարչապետը մեկնում է Բրյուսել ու հանդիպումներ ունենում ԵՄ հովանու ներքո: Հետո վերոնշյալ քննարկումների շուրջ հայտարարություններ են հնչում: Հետաքրքիր է, չի՞ մտածում, թե դրան ինչպես կարձագանքեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն: Մեծ հաշվով, այս լարված միջազգային իրավիճակում մենք շատ քիչ հնարավորություններ ունենք օգտվել «և՛, և՛» սկզբունքից, հիմա մեր դիմաց դրված է «կա՛մ, կա՛մ»-ը:

Հիմա, երբ բրյուսել յան այցից հետո «փազլը» դասավորում ես, հասկանում ես, թե իրականում ինչ է տեղի ունեցել Արցախյան բանակցային գործընթացի և, ընդհանրապես, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը նախընտրությունը տալիս է Արևմուտքին: Նկատենք նաև, որ առաջին այցը կատարեց Բրյուսել, թեպետ դեռ վաղուց էր հայտարարել Մոսկվա կատարվելիք այցի մասին: Մոսկովյան այցը, որքանով տեղյակ եմ, երկու անգամ հետաձգվել է, և հիմա նոր ժամկետում՝ ապրիլի 19-ին մեկնելու է Մոսկվա: Ըստ իս, այս անգամ նրան Մոսկվայում արդեն վերջնագիր կներկայացվի: Մոսկվան արդեն վերջ կտա Նիկոլի կողմից վարվող «գեղցի» արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև իր այն պրիմիտիվ մոտեցմանը, թե ինքը կարող է բոլորին ֆռացնել իր «գեղական» ոճով, և, ամենակարևորը, մանիպուլ յացիաների, կեղծիքների միջոցով պահպանել իր իշխանությունը»:

Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Բրյուսելում բացարձակ անդրադարձ չեղավ Արցախին: «Հետագայում, մինչ ԱԺ-ում ունեցած ելույթը, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլ յանտը հայտարարեց, թե փորձել է այնտեղ բարձրացնել Փարուխի ու Քարագլխի հարցը, բայց, ինչպես հասկացանք, հարցը շատ կոպիտ արձագանքի է արժանացել Ադրբեջանի բռնապետի կողմից: Այնուհետ Փաշինյանը հայտարարեց, թե «պատեհ չի գտել շարունակել» թեմայի քննարկումը: Հետաքրքիր է՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող հողատուն այս կամ այն երկրում մեր ազգային ու պետական շահերը պաշտպանելուն ուղղված քայլերը դեռ որքա՞ն պետք է շարունակի պատեհ չհամարել: Նիկոլ Փաշինյանը բացարձակ չանդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից գոնե վերջին մեկուկես տարում պաշտոնապես հաստատված 3 ուղղություններով ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթմանը: Բրյուսելից վերադառնալուց հետո կառավարության նիստի ժամանակ հողատուն հայտարարեց, որ «ունենք գրաված տարածքներ Ադրբեջանից, Ադրբեջանը ունի գրաված տարածքներ Հայաստանից», ինչը ևս պատահական չի ասում: Սա վերոնշյալ օպերացիայի տրամաբանության մեջ է: Ալիևի հետ կրկին օպերացիա է կազմակերպել. ամեն ինչ անելու է, որ թուրքերին նվիրի Տավուշի և Արարատի մարզերի հողերը ու դրա դիմաց ստանա այն, ինչը թուրքերին նվիրել էր 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Ու կփորձի սա հասարակությանը ներկայացնել որպես կարևոր քայլ, թե հողերի փոխանակման միջոցով իբր վերականգնել է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ իրականում ՀՀ-ն ամենաշատը կորցրել է հենց Փաշինյանի կառավարման տարիներին:

Անդրադառնալով Մինսկի խմբի ձևաչափի չեղարկման վերաբերյալ առկա հայտարարություններին՝ քաղաքագետը հավելեց. «Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացին իրականում պաշտոնապես վերջ է տվել Նիկոլ Փաշինյանը, երբ, ելույթ ունենալով Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, 2019-ի օգոստոսին հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Դրանով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող հողատուն բացահայտ ցույց տվեց ՄԽ համանախագահող երկրներին, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցելու նպատակ չունի, բանակցությունները շարունակելու ցանկություն՝ ևս: Մինչդեռ 1992-ից ի վեր, ինչ ստեղծվել էր ՄԽ-ն, այդ ձևաչափի գլխավոր նպատակը ոչ թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելն էր, այլ Արցախի կարգավիճակի ճշգրտումը ու վերջնական խաղաղության հաստատումը, որը հենց Արցախի կարգավիճակի հստակեցումից բխող արդյունք պետք է լիներ»:

Նա շեշտեց՝ Փաշինյանը չասաց՝ «Արցախը հայկական երկրորդ պետությունն է և վերջ», այլ ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ». «Այսինքն, ինքը բացահայտ տարածքային պահանջներ ներկայացրեց Ադրբեջանին: Մի բան, որը մենք երբեք չենք արել՝ մշտապես հայտարարվել է, որ Արցախը հայկական երկրորդ պետություն է: Հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ այդպիսով Նիկոլ Փաշինյանը հենց ինքը քանդեց Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող բանակցային գործընթացը: Իսկ արդեն ռուս-ուկրաինական սրացումից հետո այս ամենին գումարվեցին նաև միջնորդների միջև տեղի ունեցող գործընթացները, և արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խումբը պարալիզացված է»:

Ամփոփելով՝ Գագիկ Համբարյանը հավելեց, որ այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է առավելագույնը ստանալ. «Այդ տանդեմն առիթից օգտվում է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում վերարտադրվեց կապիտուլ յացիոն իշխանությունը, հողատու թիմը: Ուզում են ստանալ անգամ այն, ինչի մասին չէին կարող երազել մինչև 2018-ի իշխանատեղափոխությունը: Իրականում թուրքի դեմ նսեմացած, թուրքի կողմից կապիտուլ յացիայի ենթարկված Փաշինյանը չի կարող հավասարը հավասարին բանակցել նույն Ադրբեջանի բռնապետի հետ: 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած բոլոր բանակցություններում Հայաստանը ամեն ինչ տանուլ է տալիս, ինչը պայմանավորված է կապիտուլ յանտ Նիկոլի անձով: Լինելով կապիտուլ յացիայի սիմվոլ՝ նա չի կարող հավասարը հավասարին բանակցել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել