Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կրեմլի կողմից իր դաշնակցի ցանկացած պարտություն պետք է ընկալվի որպես սեփական պարտություն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru–ն «Արայիկ Ստեփանյան. հայերը Ղարաբաղում կռվել են նույն ահաբեկիչների դեմ, ինչ Ռուսաստանը Ուկրաինայում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը չպետք է ներեր ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և Լիբիայում: Նման կարծիք է հայտնել Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ Արայիկ Ստեփանյանը։

«2003 թվականին մենք Իրաքի մասին ասում էինք, որ չենք ցանկանում ամերիկացիների պարտությունը, իսկ այսօր նրանք ցանկանում են մեր պարտությունն Ուկրաինայում։ Երբ մենք ցուցաբերում ենք նվիրվածություն և առատաձեռնություն, նրանք թքում են մեր հոգիների մեջ: Ամերիկացիները միշտ ցանկացել են, որ մենք ձախողվենք, ինչ էլ որ անենք։ Ցանկացած լոկալ պատերազմում՝ լինի դա Սիրիա, Լիբիա, թե Իրաք, նրանք իրենց հաջողությունն ընկալել են ոչ թե որպես այդ երկրների պարտություն, այլ որպես Ռուսաստանի պարտություն»,- ընդգծել է նա «Россия 1» հեռուստաալիքի եթերում։ Նա հիշեցրել է, թե ինչպես էր ահաբեկչական ինտերնացիոնալը օգտագործվում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: «Հայերը պարտվեցին պատերազմում այդ ահաբեկչական ինտերնացիոնալին։ Բայց աշխարհում բոլորը դա համարում են Ռուսաստանի, այլ ոչ թե հայերի պարտությունը։ Դրանից հետո ես ասացի. «Եթե եղավ պարտություն այնտեղ, ապա հաջորդը կլինի Դոնբասը»:

2020 թվականից թուրքերն ու ադրբեջանցիները սկսել են Կիևը զինել բայրաքթարներով։ Ասել են. «Տղե՛րք, 50 անօդաչու թռչող սարքը բավական կլինի, և դուք երկու շաբաթից Դոնբասը կվերցնեք։ Մենք հայերի դեպքում հաջողեցինք»։ Ուժ չկիրառելու մասին պայմանագիր կնքված էր նաև Ղարաբաղի հետ, բայց խախտել են, ուրեմն հնարավոր է։ Ահաբեկիչներ են տարել այնտեղ՝ այստեղ էլ կարելի է։ Այդ ամբողջ համակարգը, այդ ահաբեկչական ինտերնացիոնալը փորձարկվել է Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Ղարաբաղում։

Եվ հիմա այդ ամբողջ համակարգը սահուն անցել է Ուկրաինա»։ Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերին Կրեմլի լուռ համաձայնությամբ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Սիրիայի, Լիբիայի և Աֆղանստանի միջազգային ահաբեկչական վարձկանների աջակցությամբ հարձակվեցին Արցախի և Հայաստանի վրա։ Այդ ժամանակվանից Բաքուն և Անկարան շարունակել են իրենց օկուպացիոն քաղաքականությունը հայկական հողերի նկատմամբ՝ ֆիզիկապես ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը՝ եկեղեցիները, խաչքարերը, թանգարանները և քարի կամ թղթի վրա հայերի մասին բոլոր տեսակի հիշատակումները: Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահը կարծում է, որ Ռուսաստանը պետք է շատ լուրջ վերաբերվի իրեն և իր դաշնակիցներին։

«Կրեմլի կողմից իր դաշնակցի ցանկացած պարտություն պետք է ընկալվի որպես սեփական պարտություն»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ինչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ