«Գազպրոմ»-ը շարունակում է Ուկրաինայի տարանցիկ տարածքով գազի մատակարարումը Եվրոպա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ»-ը շարունակում է կանոնավոր կերպով ռուսական գազ մատակարարել Եվրոպա՝ տարանցիկ Ուկրաինայի տարածքով: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, լրագրողներին հայտնել է հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
Ռուսական գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով՝ եվրոպական սպառողների դիմումներին համապատասխան. ապրիլի 16-ի համար՝ 57,2 մլն խմ: Այդ ծավալն, ըստ Կուպրիյանովի, ցածր է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար երկարաժամկետ ամրագրմամբ մատակարարումներից (օրական մոտ 109,5 մլն խմ)։
Վերջերս Եվրոպան զգալիորեն ավելացրել է գազի գնումները Ռուսաստանից՝ սփոթ գների աճի, քամու բացակայության, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



