Երևանում բախվել են թիվ 44 երթուղու ավտոբուսն ու թիվ 473 երթուղու «Գազելը». վարորդներից մեկը եղել է խմած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ 37/9 հասցեի դիմաց, բախվել են թիվ 44 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի և Դարբնիկ գյուղից Երևանի երկաթագծի կայարան՝ թիվ 473 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արամ Վարդանյանն ու Ռազմիկ Բարսեղյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Գազելի» վարորդը եղել է ոչ սթափ (խմած): Վերջինիս վարորդը տեղում պարեկային ծառայության աշխատակցի կողմից զրկվեց վարորդական իրավունքից:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



