Անկարան ձեռքերը ծալած չի նստի ու սպասի. Թուրքիան ցանկանում է բարեփոխել միջազգային անվտանգության համակարգը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել բարեփոխել միջազգային անվտանգության համակարգը։ Երկրի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման անհրաժեշտության մասին է վկայում Ուկրաինայի պատերազմի օրինակը, հայտնում է Haberler-ը:
«Միջազգային անվտանգության համակարգը, ՄԱԿ-ի համակարգն ի վիճակի չեն լուծելու հակամարտություններ, բարդ հարցեր»,- ընդգծել է Չավուշօղլուն, որի պնդմամբ՝ համակարգը բարեփոխման կարիք ունի։ Միևնույն ժամանակ, դիվանագետը շեշտել է, որ Անկարան պատրաստ չէ «ձեռքերը ծալած նստել ու սպասել, որ դրանք տեղի ունենան»։
Արտգործնախարարը հավելել է, որ Թուրքիան աջակցում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությանը։
«Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է արդար և հավասարակշռված մոտեցման վրա»,- հավելել է Մևլութ Չավուշօղլուն։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



