Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ, ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Վասիլի Գևորգյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Օշական համայնքում Հովհաննիսյան փողոցում վրաերթի է ենթարկել Օշական համայնքի բնակիչ 73-ամյա Լաուրա Ավետիսյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աշտարակ» բժշկական կնետրոն։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամեր անց «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



