Հավով և սնկով աղցան
ԼԱՅՖԲաղադրություն
1 հավի փափկամիս
150 գ շամպինիոն սունկ
1 հ. սոխ
1 հ. գազար
2-3 հ. մարինացված վարունգ
4-5 ճ.գ. եգիպտացորենի հատիկներ
մայոնեզ
2 հ. ձու
1 պճեղ սխտոր
մաղադանոս, սամիթ
բուսայուղ՝ տապակելու համար
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ
1. Եփել հավը, առանձնացնել ոսկորները և կտրտել:
2. Շամպինիոնները լվանալ և կտրտել:
3. Մաքրել սոխը և մանր կտրտել:
4. Մաքրել գազարը և մանր քերիչով անցկացնել:
5. Վարունգը կտրտել խորանարդիկներով:
6. Եփել ձվերը. թողնել սառչի և անցկացնել քերիչով:
7. Տապակի մեջ բուսայուղ լցնել և տապակել սոխը՝ մինչև դառնա ոսկեգույն:
8. Հանել սոխը և նույն տապակի մեջ տապակել գազարը
9. Այնուհետև առանձին տապակել սունկը:
10. Մանրացնել մաղադանոսն ու սամիթը:
11. Ճզմել սխտորը և խառնել մայոնեզի հետ: Մատուցվող ափսեի մեջ շերտ-շերտ շարել բաղադրիչները. հավը, սունկը, գազարը, սոխը, եգիպտացորենի հատիկները, կանաչին, ձուն՝ յուրաքանչյուրից հետո աղ և պղպեղ լցնել և մայոնեզ քսել: Վերջում աղցանի վրա մայոնեզ քսել և ձևավորել եգիպտացորենով ու կանաչիով:



