Երևան, 15.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հանրային մտածողության որակը փոխելու անհրաժեշտությունը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ելնելով առկա անելանելի անվտանգային վիճակից՝ ընդդիմությունը տվեց հանրային ընդվզման նոր ալիքի առաջնորդման մեկնարկը, որը, ընդդիմադիրների հավաստմամբ, ունենալու է տարբեր դրսևորումներ, այդ թվում՝ ցանցային, ապակենտրոն պայքարի, նաև հանրահավաքների տեսքով: Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Ազատության հրապարակում նստացույց սկսելով, հայտարարեց անժամկետ բողոքի գործողությունների սկզբի մասին։ Նա քաղաքացիներին կոչ արեց համախմբվել և միասին պայքարել հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ մնալու։ Եվ բազմաթիվ մարդիկ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ միացան բողոքին։ Ինչպես երևում է, առաջիկա մեկ ամսվա ընթացքում բավականին խորքային գործընթացներ ու խմորումներ են ընթանալու։

Սակայն այսօր ընդվզման, հաջողության հասնելու, օրվա իշխանություններից ձերբազատվելու, այսինքն՝ Հայաստանի ու Արցախի փրկության տեսակետից առաջնային խնդիրը վերաբերում է հանրային ընկալումներին, որի ուղղությամբ կոնկրետ աշխատանք պետք է տարվի, որպեսզի քաղաքացիները խորությամբ ըմբռնեն Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի բարդությունը և պայքարելու անհրաժեշտությունը։ Ներկայումս Հայաստանի իշխող քաղաքական ուժի կողմից այնպիսի հայտարարություններ են հնչում, որ եթե տարիներ առաջ այդպիսի մտքեր արտահայտվեին, ապա նման ձևակերպումների հեղինակները ոչ միայն մեկ օր ավելի չէին մնա իշխանության, այլև հանրային հուժկու պարսավանքի կենթարկվեին։ Իսկ հիմա, կարծես, հանրության մի զգալի մասի կողմից որևէ բուռն հուզում կամ պոռթկում չկա, երբ այս իշխանությունները նրանց բաց, բառացի ասում են, որ Հայաստանի տիրապետության տակ ևս ադրբեջանական տարածքներ են գտնվում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ պատերազմը կանխելու դեպքում նույն արդյունքն էր լինելու, ուղղակի առանց զոհերի և այլն։

Զուգահեռ՝ Փաշինյանն ու իր թիմակիցներն իրենց պաշտոնավարումը երկարաձգելու համար լծվել են հակառակորդի պահանջներին ընդառաջ գնալու գործին՝ պատճառաբանելով, որ այլապես ավելի վատթար վիճակում ենք հայտնվելու և «ընտրությունը» ներկայացնելով վատի ու վատագույնի միջև։ Բայց այս գործելակերպը նոր չէ, տարիներ շարունակ հետևողականորեն հասարակության ենթագիտակցության վրա ազդել են, քիչ-քիչ այնպիսի գաղափարներ կաթեցրել հանրային գիտակցության մեջ, թե Ղարաբաղը բեռ է, ամբողջ միջազգային հանրությունն այդ հարցով Հայաստանի դեմ է, Ղարաբաղի պատճառով Հայաստանը չի կարողանում դուրս գալ շրջափակումից և զարգանալ, դրա արդյունքում էլ տնտեսության վիճակը ծանր է և այլն, և այլն։ Գումարած՝ որ հաղթողներն ու հաղթանակը պահողները հենց պարտության հիմքն են դրել: Պատահական չէ, որ այսօր էլ քպական «հանճարեղ» գլուխներից մեկը նույն տրամաբանության մեջ հայտարարում է, թե Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման հիմքը: Իմաստը հասկանալի է, չէ՞... Եթե ժամանակին մենք Արցախյան պատերազմում չհաղթեինք, այսօր այսպես չէր լինի:

Ցանկացած բանական, գիտակից մարդ հասկանում է նման թեզերի անհեթեթությունը, բայց փաստը մնում է փաստ, որ նման թեզեր շրջանառողները շատ լավ հասկանում են դրանց ազդեցության աստիճանը մեր հասարակության որոշակի շերտերի վրա: Արդյունքում, տարիներ շարունակ ու նաև հիմա այսպիսի թեզերի շրջանառության համար հատուկ միֆականացված պատմություններ էին (ու են) հորինվում, և աստիճանաբար բացվում էր Օվերտոնի պատուհանը։ Հանրային մտածողությունն այլասերելու քարոզչական խայծերը համատարած դարձան հատկապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ վերոնշյալ քարոզչության առաջամարտիկները եկան իշխանության, որի արդյունքում նվազեցվում էր Արցախյան գոյամարտի կարևորությունը և այն համեմատության մեջ դրվում իրենց «հեղափոխության» հետ ու Արցախն ընդհանրապես ներկայացվում որպես «հակահեղափոխության կենտրոն», որտեղից ռևանշիստական ձգտումներ են նկատվում։

Պատահական չէր նաև, որ Արցախի և Հայաստանի հարաբերություններում լարվածություն էր տիրում։ Իսկ պատերազմից հետո իշխող քաղաքական թիմի կողմից լրատվական ու հանրային դիսկուրս ներմուծվեցին պարտվողականությունն ամբողջովին արդարացնող և ադրբեջանա-թուրքական պահանջները լեգիտիմացնող արտահայտություններ, ելույթներ ու հայտարարություններ։ Այդպես, օրինակ՝ Շուշին անվանվում էր ադրբեջանական տարբերակով՝ Շուշա, հայկական հողերը՝ անպիտան, ամայի տարածքներ, Քարվաճառը մերը չի եղել և այլն։ Ավելին՝ Փաշինյանը նախընտրական քարոզչության ժամանակ հստակ ասում էր, թե ինքը հպարտ է Հայաստանի կրած պարտությամբ։ Զարմանալի չէ նաև, որ ներկայիս իրավիճակում պարտվողական քարոզչության դրսևորումները ավելի են սաստկանում՝ հասնելով այնպիսի մի աստիճանի, որ իշխանական ներկայացուցիչները լրատվական դաշտը հեղեղում են հակահայկական հայտարարություններով, թե Արցախյան շարժումը սխալ էր, իրավունք չունենք ասել՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, մեր ժողովուրդը մատաղացու գառ չէ և այլն։ Ու որպեսզի այսպիսի թեզերը հանրության շրջանում ավելի հեշտ մարսվեն, դրանք համեմվում են անլրջությամբ, ծիծաղելի արտահայտություններով։

Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե քպականներն առանց մտածելու անլուրջ հայտարարություններ են անում։ Բայց իրականում այդպես չէ, քանի որ գործում է հատուկ հանրային գիտակցության վրա ազդելու համակարգ, որի արդյունքում որոշ ժամանակ անց շրջանառության մեջ դրված հակահայկական դիրքորոշումները և արտահայտությունները կարող են նորմալ ընկալվել մարդկանց կողմից։ Իսկ դրա արդյունքում, իրենց ակնկալությամբ, կկոտրվի հանրային դիմադրությունը և հնարավոր ընդվզումը, որի դեպքում քաղաքացիները ջանքեր չեն գործադրի իրավիճակը փոխելու ուղղությամբ։ Սրանով իսկ վերջնականապես կամրագրվի Հայաստանի ու Արցախի տոտալ կապիտուլ յացիան։ Ըստ այդմ, այսպիսի ֆոնի ներքո առավել առաջնային է դառնում հանրային մտածողության որակը փոխելու, իրականության հետ հասարակությանը հստակ առերեսելու անհրաժեշտությունը, որպեսզի մեր քաղաքացիները մի կողմից՝ մանիպուլ յացիաների զոհ չդառնան, այլ գիտակցեն, որ առաջնայինը մեր պետության շահն է, մյուս կողմից՝ որևէ մեկը չվախենա ընդունել, որ ինչ-որ պահի սխալվել կամ մոլորվել է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովՌոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զոհվել է Մեկ զոհ, մեկ վիրավոր․ Հարսանիքի մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել Ռուսաստանն ամերիկյան կողմի հետ քննարկում է ուկրաինական հարցը․ Լավրով Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ռազմական հարձակումներն անպատասխան չեն մնա Պեսկով․ Եվրոպայի բանակցողները դեռ կապ չեն հաստատել Ռուսաստանի հետ Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 15-ի դրությամբ Մերաբ Դվալիշվիլին կոչ է արել ազատ արձակել Ուսման Նուրմագոմեդովին Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Ռոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակnւմից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զnհվել է Գերմանիայում երտասարդները կրկին բողոքի ցույցեր են անցկացվել. Բեռլինում բերմшն է ենթարկվել 22 մարդ, տուժել են ոստիկաններ Ավելի քան 130 000 մարդ ստորագրել է Nvidia-ի ղեկավարին պաշտոնում վերականգնելու պահանջագիրը Գործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը. ՆԳՆ խոսնակ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը` Լատվիայի դեմ խաղում Թրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ Քուշներ Հայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչ Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր Նոր պատերшզմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Իրանի խորհրդարանի խոսնակ ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի ՀՕՊ օբյեկտների վրա հարձակման մասին Լարսը բաց է Միլեյը հայտարարել է 2027 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասինՁմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալ Զելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Ուկրաինան առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, որտեղ նա պետք է զբաղեցնի իր լիարժեք տեղը. Մակրոն Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Իրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿ Գյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Պորտուգալիան սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուց Փաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ Կարապետյան