Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, չա­փա­զանց ուշ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր մի այնպիսի վիճակում ենք գտնվում, որ ուղղակի Հայաստանի պետականություն ունենալու կամ չունենալու հարցն է դրված օրակարգում։ Հնարավոր է՝ շատերը դեռ չեն էլ գիտակցում, թե ինչ աստիճանի է հասել վտանգը։ Բայց այն, որ իսկապես ծանրագույն վիճակում ենք, անկասկած է, և մասին արդեն բացահայտ է խոսում հենց Նիկոլ Փաշինյանը, որը այս վիճակի գլխավոր մեղավորն է, և որը պատրաստվում է առաջ հրել անդունդի եզրին հայտնված մեր երկիրը:

Առաջ՝ դեպի անդունդը... Ոմանց թվում էր, թե պարտությունից հետո իրադրությունը քիչ թե շատ պետք է կայունանար, քանի որ Ադրբեջանը ստացել էր շատ ավելին, քան եղել է բանակցային կարգավորման յուրաքանչյուր տարբերակում, իսկ Հայաստանն անընդհատ զիջումների է գնացել։ Բայց դա տեղի չունեցավ, քանի որ Ադրբեջանն ամբողջն է պահանջում ու միանգամից և, բացի այդ էլ, տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ։ Ու այս իրողությունը ոչ թե հիմա է բացահայտվում, այլև պարզ էր անգամ տարիներ առաջ, երբ Ալիևն ադրբեջանական հանրությանը պարբերաբար ուղերձ էր հղում, թե վերադառնալու են «իրենց պատմական հողեր»՝ Երևան, Զանգեզուր, Սևան և այլն։

Փաշինյանը դեռևս 2018 թվականին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Արցախ կատարած այցելության ժամանակ հայտարարում էր, թե չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը գրավելու մասին: Իսկ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից կստանանք հստակ ուղերձ առ այն, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բայց ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը որևէ փոխզիջման գնալու պատրաստակամություն չունի, դա էին վկայում Բաքվից անընդհատ հնչող ուղերձները։ Սակայն մեր իշխանությունները «խաղաղության» էին նախապատրաստում, միաժամանակ թուլացնում հանրության զգոնությունը արտաքին վտանգի կապակցությամբ և հետևողականորեն քայքայում պաշտպանական կառույցները։

Չենք ցանկանում ընկնել դավադրապաշտության գիրկը, սակայն փաստը մնում է փաստ, որ հենց միայն պետության անվտանգության ամրապնդման ուղղությամբ նպատակային քայեր ձեռնարկելու հարցը մղվեց երկրորդական պլան և առաջնային դարձան հանրային ու քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու և անձնական քաղաքական ամբիցիաները սպասարկելու հարցերը։

Նույնպիսի իրավիճակ է նաև ներկայումս, երբ Ադրբեջանը շարունակում է խոսել Երևան, Զանգեզուր և Սևան վերադառնալու մտադրության մասին ու Թուրքիայի դրդմամբ 5 կետերից բաղկացած վերջնագիր է ներկայացնում Հայաստանին։ Իսկ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ընդունում են Ադրբեջանի 5 կետերը, թե միայն դրանց շուրջ համաձայնության գալով է հնարավոր բաց անել պատուհանը դեպի խաղաղության դարաշրջան։ Ու այդպիսով նրանք կրկին բթացնում են մեր հանրության զգոնությունն ու իրական վտանգի գիտակցումը։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ինչպես տրամադրված չէր փոխզիջումների, պատերազմից հետո առավել ևս տրամադրված չէ խաղաղության։ Եթե Ադրբեջանը ևս խաղաղության է նախապատրաստվում, այդ դեպքում ի՞նչ նպատակ ունեն այդ երկրի զինված ուժերի կողմից պարբերական դարձած սադրանքները և անընդմեջ զորավարժությունները, երբ նրանց ստորաբաժանումներին լեռնային բարդ պայմաններում գործողություններ ձեռնարկելու համար հատուկ մարզում են թուրք հրահանգիչները։

Թուրք-ադրբեջանական ավանդական մոտեցումը շատ պարզ է, քանի դեռ իրենց շահեկան դիրքերում են, ոչ մի դեպքում կանգ չեն առնելու և ամեն կերպ փորձելու են շանտաժի միջոցով հնարավորություն բացել կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար։ Եվ վերջապես, չմոռանանք հայկական ժողովրդական խոսքը՝ եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ուրեմն, պատերազմ է լինելու: Ստացվում է, որ, միևնույնն է, թուրք-ադրբեջանական տանդեմը պետք է էսկալացիոն ճանապարհով գնա, բայց հարցն այն է, որ մինչ այդ սպառնալիքների միջոցով նրանք կարող են ստանալ առավելագույնը։ Այսինքն, եթե նույնիսկ այսօր մեր իշխանություններն ընդունում են 5 կետերն ու հայտարարում, թե Արցախի հարցում իջեցնում են նշաձողը, ապա Ադրբեջանը դրանով չի բավարարվելու և նոր պահանջներ է առաջ քաշելու, որոնք կարող են լինել արդեն նոր 5 կետերի ու նոր նշաձողերի իջեցման տեսքով։

Ու Հայաստանի իշխանությունները այդ դեպքում ևս, դողալով իրենց աթոռի համար, կրկին զիջումների կգնան, Փաշինյանը նորից կգա խորհրդարան, կասի, թե միակ ելքը հակառակորդի պահանջներն ընդունելն է, խաղաղություն հաստատելու այլ տարբերակ չկա։ Ու այդպես շարունակ, մինչև հակառակորդի պահանջները կոնկրետ կշոշափեն հայկական պետականության վերացումը և իրենց ենթակա կիսակազմավորման ստեղծումը։ Բայց այդ ժամանակ, երբ արդեն մեր հանրությունն առարկայորեն կհասկանա, որ սրանց պետք էր ժամանակին հեռացնել, հնարավոր է՝ գրեթե ամեն ինչ կորցրած լինենք, և նույնիսկ հանրային ամենամեծ պոռթկումը կվերածվի իրավիճակը փրկելու հուսահատ փորձի: Ուստի մեր պետականության և հայ ժողովրդի գոյության համար պայքարի դուրս գալու ժամանակը հենց հիմա է, իսկ վաղը կարող է ուշ լինել, չափազանց ոշ, քանի որ ներկայիս իրադրության պայմաններում միայն կորցնում ենք և կորցնելու ենք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է երկրի ղեկին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվում